00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները միջնորդեցին կասեցնել վարույթը և գործն ուղարկել ՍԴ

© Sputnik / Andranik GhazaryanРоберт Кочарян с адвокатами Айком Алумяном и Ованнесом Худояном выходят из зала суда по окончанию заседания по делу 1 марта (23 июня 2020). Еревaн
Роберт Кочарян с адвокатами Айком Алумяном и Ованнесом Худояном выходят из зала суда по окончанию заседания по делу 1 марта (23 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեյրան Օհանյանի պաշտպանը կարծում է, որ արդյունավետ կլինի, եթե դատարանը հիմա Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթը կասեցնի և սպասի ՍԴ-ի պատասխանին։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններն այսօր ընթացող Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ միջնորդեցին կասեցնել քրեական գործի վարույթը և գործն ուղարկել Սահմանադրական դատարան։

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Իշխանությունները պատրաստ չեն լսել. Ռոբերտ Քոչարյանը մտահոգություններ ունի. տեսանյութ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ այսօր կլսեն պաշտպանների միջնորդությունը։

«Միջնորդում եմ քրգործի վարույթը կասեցնելու և այն ՍԴ դիմելու մասին՝ պարզելու Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի՝ գործող և նախկին խմբագրության Սահմանադրության համապատասխանելիության հարցը»,-ասաց Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։

Նրա խոսքով՝ քանի որ ՍԴ-ում հիմա էլ նման գործ քննվում է, արդյունավետ կլինի, որ դատարանը հիմա քրեական վարույթը կասեցնի և սպասի ՍԴ-ի պատասխանին։ Մեժլումյանը նշեց, որ գործի քննությունը հենց ՍԴ պատասխանից է կախված։  Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է նիստին։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 23-ին վերսկսվել էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Այս գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Ինչու են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոք ներկայացրել Վճռաբեկ դատարան

ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18–ին որոշել էր Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։

Роберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (3 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ի՞նչ կարդալ. խորհուրդ է տալիս Ռոբերտ Քոչարյանը. լուսանկար

Վենետիկի հանձնաժողովն օրերս հայտնել էր իր կարծիքը` արձանագրելով, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։

Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:

«Առագաստի» սպանության գործը 19 տարի անց վերաբացվել է. Քոչարյանի նախկին թիկնապահը կդատվի՞

2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Լրահոս
0