ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 6 դեպք է գրանցվել։
«Պացիենտները եղել են 65 (կին), 87 (կին), 67 (տղամարդ), 37 (տղամարդ), 63 (տղամարդ) և 86 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 577–ով և դարձել 31 969։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 11 589 մարդ, կատարվել է 134 989 թեստավորում, առողջացել են վարակվածներից 19 633–ը։ Գրանցվել է մահվան 565 (+6) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 182 (+2)։