ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի-Sputnik. Ռուսաստանի Սամարայի մարզի առողջապահության նախարար է նշանակվել Սամարայի Վ. Դ. Սերեդավինայի անվան մարզային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արմեն Բենյանը։ Տեղեկությունը հաղորդել են մարզային առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում։
Նոր նշանակման մասին տարածաշրջանի կառավարության նիստում հայտարարել է նահանգապետ Դմիտրի Ազարովը և նորանշանակ նախարարին վկայական հանձնել:
«Արմեն Սիսակովիչը հայտնի մարդ է։ Նա մինչև երեկ գլխավորել է Սամարայի մարզային կլինիկական հիվանդանոցը ՝ մարզային առողջապահության բազային ձեռնարկությունը։ Նա Սամարայի առողջապահության ոլորտում աշխատանքի հսկայական փորձ ունի հենց դժվարին ժամանակահատվածներում. ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Արմեն Բենյանը գլխավորել է աշխարհի առաջնության միջոցառումների բուժապահովման տարածաշրջանային համակարգի գրեթե ողջ աշխատանքը», - նշել Է Ազարովը։
Կորոնավիրուսի հետ կռիվ տվող հայ բժիշկները. բացառիկ տեսանյութ
Նահանգապետի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի կոշտ պայմաններում Բենյանն իրեն դրսևորել է նաև որպես «պատրաստված մարդ, փորձառու կառավարիչ, կազմակերպիչ, աշխատանքային կոլեկտիվի ոգեշնչող»:
Նա նշել է, որ մեծամասամբ Արմեն Սիսակի Բենյանի գործողությունների շնորհիվ է, որ գլուխ են հանում կորոնավիրուսային հիվանդությունից։
Մարզպետը նորոնշանակ նախարարին առողջություն է մաղթել և հանձնել հավաստագիրը:
Կյանքեր փրկող «հանցագործը». ինչպես հայ բժիշկն օրգանների փոխպատվաստման առաջամարտիկը դարձավ