ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Իտալական «Ռոման» Ա սերիայի 31-րդ տուրում 2:1 հաշվով առավելության հասավ «Պարմայի» նկատմամբ:
Խաղը տեղի ունեցավ հուլիսի 8-ին Հռոմի «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտի դատարկ տրիբունաների պայմաններում և ավարտվեց տանտերերի օգտին:
Հանդիպումը հետաքրքիր ստացվեց։ Թեև հանդիպման սկզբում Պաուլո Ֆոնսեկիի սաները բաց թողեցին գնդակը, սակայն կարողացան հավաքվել. «Ռոմայի» ֆուտբոլիստները ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլև առաջ անցան:
Մրցակիցներից Միակ գոլը խփեց Յուրի Կուչկան՝ 9-րդ րոպեին իրացնելով 11 մետրանոց հարվածը:
«Ռոմայի» կազմում գոլեր խփեցին Հենրիխ Մխիթարյանն ու Ժորդան Վերետուն:
Ի դեպ, հայ ֆուտբոլիստը ոչ միայն գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, այլև արդյունավետ փոխանցում կատարեց։
«Պարմայի» դարպասը Մխիթարյանը գրավեց հանդիպման 43-րդ րոպեին, իսկ արդեն 57-րդ րոպեին աչքի ընկավ Վերետուն:
Նշենք, որ «Ռոմային» այս խաղը 3 միավոր բերեց։
«Ռոմայի» և «Արսենալի» հայտնի և անհայտ պայմանավորվածությունները. ինչ է սպասվում Մխիթարյանին
Այժմ «Ռոման» 51 միավորով զբաղեցնում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: «Պարման» ունի 39 միավոր և զբաղեցնում է աղյուսակի 12-րդ հորիզոնականը:
Ավելի վաղ իտալական «Ռոման երկարացրել էր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի վարձակալությունը մինչ այս մրցաշրջանի փաստացի ավարտը, նաև Լոնդոնի «Արսենալի» հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 2020/21-ի մրցաշրջանում կիսապաշտպանի վարձակալության վերաբերյալ։
«Ռոմայի» հետ իմ պատմությունը շարունակվում է․ Մխիթարյանը գրառում է արել