Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ գոլ խփեց իտալական А սերիայի հերթական մրցաշարում։
«Ռոման» արտագնա խաղ անցկացրեց «Նապոլիի» հետ ու նվազագույն` 1:2 հաշվով պարտություն կրեց։ Խաղի հաշիվը բացեցին տանտերերը։
Խաղի 10-րդ րոպեին Խոսե Մարիա Կալյեխոնը հարվածեց հռոմեացիների դարպասին։ Հինգ րոպե անց Մխիթարյանը գեղեցիկ հեռակա հարվածով հավասարեցրեց հաշիվը։ Սակայն «Ռոմայի» ֆուտբոլիստները չկարողացան պատասխանել խաղի 82-րդ րոպեին Լորենցո Ինսինյեի հասցրած հարվածին։
Ավելի վաղ իտալական «Ռոման երկարացրել էր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի վարձակալությունը մինչ այս մրցաշրջանի փաստացի ավարտը, նաև Լոնդոնի «Արսենալի» հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 2020/21-ի մրցաշրջանում կիսապաշտպանի վարձակալության վերաբերյալ։
Մխիթարյանը չի վերադառնա Լոնդոն. «Ռոմայի» հետ պայմանագիրը երկարաձգվեց
Մխիթարյանը միացավ «Ռոմային» անցյալ տարվա սեպտեմբերին մեկ տարվա պայմանագրով ՝ մինչև 2019-20 մրցաշրջանի ավարտը: Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականի 31-ամյա կիսապաշտպանը հռոմեական ակումբում ունեցել է 13 հանդիպում, խփել վեց գոլ և դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ: