https://arm.sputniknews.ru/20200709/arden-3-amis-e-hangstanum-enq-qaxaqacinery-amarayin-hangsti-masin-23670782.html
Արդեն 3 ամիս է` հանգստանում ենք. քաղաքացիները՝ ամառային հանգստի մասին
Արդեն 3 ամիս է` հանգստանում ենք. քաղաքացիները՝ ամառային հանգստի մասին
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիան հարցում է անցկացրել ՀՀ քաղաքացիների շրջանում, հասկանալու՝ պատրաստվո՞ւմ են գնալ հանգստանալու, Հայաստանի ո՞ր շրջաններն են նախընտրում հանգիստն... 09.07.2020, Sputnik Արմենիա
2020-07-09T19:49+0400
2020-07-09T19:49+0400
2020-07-13T13:34+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/09/23669756_0:-1:1911:1080_1920x0_80_0_0_28fa0e03b9eb5a0fd1e33952d79500dd.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/09/23669756_0:-1:1719:1080_1920x0_80_0_0_f5a28a3fdf9d029b9c1bda83fb60a84a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, մուլտիմեդիա , կորոնավիրուսը հայաստանում և արցախում
տեսանյութեր, մուլտիմեդիա , կորոնավիրուսը հայաստանում և արցախում
Արդեն 3 ամիս է` հանգստանում ենք. քաղաքացիները՝ ամառային հանգստի մասին
19:49 09.07.2020 (Թարմացված է: 13:34 13.07.2020) Sputnik Արմենիան հարցում է անցկացրել ՀՀ քաղաքացիների շրջանում, հասկանալու՝ պատրաստվո՞ւմ են գնալ հանգստանալու, Հայաստանի ո՞ր շրջաններն են նախընտրում հանգիստն անցկացնելու համար ու քանի՞ օր կարող են տրամադրել հանգստին։
Sputnik Արմենիայի հարցման արդյունքում պարզ դարձավ, որ մարդիկ ընբռնումով են մոտենում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներին, հատկապես սահմանների փակմանը։
Հարցման մասնակիցների մեծ մասը պատրաստվում է ամառն անցկացնել Հայաստանում` հանգստին տրամադրելով մոտ մեկ շաբաթ։
«Արդեն 3 ամիս է` հանգստանում ենք»,–ասաց հարցման մասնակիցներից մեկը` նկատի ունենալով արտակարգ դրության պարտադրած ռեժիմը։
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։
Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։
Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։
Հուլիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հայտնեց, որ հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով։
Ճանապարհորդե՞լ Հայաստանում, թե՞ սպասել սահմանների բացմանը. հայկական զբոսաշրջության ներկան