00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Համավարակն ու տուրիզմը. ի՞նչ կտա ոլորտին կառավարության որոշումը

© Photo : provided by Gagik GrigoryanГагик Григорян
Гагик Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Գրեյթ տուրս» ընկերության համահիմնադիր Գագիկ Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է համավարակի պայմաններում զբոսաշրջության ոլորտում առկա իրավիճակին և կառավարության` ոլորտին վերաբերող որոշմանը։ 
Գրիգորյան. Թեև տուրիստական աշխույժ շրջան է, սակայն տուրիզմի ոլորտում դեռ շարժ չկա

Կառավարության որոշման համաձայն` զբոսաշրջության ոլորտի ընկերությունները կազատվեն 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից: 

Զբոսաշրջային կազմակերպությունները կառավարությունից վարկային արձակուրդ են ակնկալում

«Գրեյթ տուրս» ընկերության համահիմնադիր Գագիկ Գրիգորյանի փոխանցմամբ` թեև տուրիստական աշխույժ շրջան է, սակայն տուրիզմի ոլորտում դեռ շարժ չկա, անորոշ վիճակ է, և մարդիկ նույնիսկ հստակ տեղեկություններ չունեն, որպեսզի պլանավորեն, թե ինչ ժամանակացույցով կազմակերպեն ներքին տուրերը։

«Ցավոք, մենք չունենք նման գրաֆիկ. հուլիսին կբացվի, թե օգոստոսին, անհայտ է, հետևաբար, չենք կարող կոնկրետ ժամանակացույցով փաթեթներ առաջարկել մեր արտասահմանյան գործընկերներին ու ՀՀ քաղաքացիներին։ Անորոշության դեպքում դրսի գործընկերները ցուցաբերում են զգուշավորություն»,– նշում է «Գրեյթ տուրս» ընկերության համահիմնադիրը։ 

Անդրադառնալով  կառավարության որոշմանը` Գագիկ Գրիգորյանն ընդգծում է, որ դա որևէ կերպ չի անդրադառնա տուրիստական այն ընկերությունների գործունեության վրա, որոնք աշխատում են ոչ թե շահութահարկի, այլ  շրջհարկի ռեժիմով։ Այդուհանդերձ, որոշումն, ըստ նրա, ընդհանուր շուկայի վրա կունենա դրական ազդեցություն, քանի որ որոշները կազատվեն կանխավճարներ կատարելու պարտավորությունից։

Татевский монастырь - Sputnik Արմենիա
Առաջին զբոսաշրջիկներին կդիմավորեն ինչպես տիեզերագնացների. կարանտինն ու տուրիզմը

«Այդ դեպքում չի լինի նաև հետհաշվարկի կարիք, որ գումարները հետ ուզեն կամ վարկեր վերցնեն, որպեսզի 20 տոկոսի չափով անցյալ տարվա կանխավճարները կատարեն։ Նշեմ, որ տուրիստական որոշ ընկերություններ օգտվել են կառավարության աջակցության ծրագրի 8-րդ և 18-րդ միջոցառումներից, իսկ աշխատակիցներն օգտվել են մեկ միջոցառումից։ Այսինքն` փոխհատուցում տրվել է այն ընկերություններին, որոնք կրճատումներ չեն կատարել, աշխատողների 1/5-րդի մասով երկու անգամ տուրիստական կազմակերպությունները ստացել են անհատույց օգնություն, իսկ աշխատողներն օգտվել են մեկ միջոցառումից նվազագույն աշխատավարձի չափով»,– նշում է «Գրեյթ տուրս» ընկերության համահիմնադիրը։ 

Ծովի փոխարեն` Թբիլիսի, լյուքսի փոխարեն` հոսթել. ի՞նչ է սպասում հայաստանցի զբոսաշրջիկին

Գագիկ Գրիգորյանի տեղեկացմամբ` անորոշ վիճակ է նաև արտաքին տուրիզմի առումով, քանի որ վիզա կենտրոնները չեն աշխատում և պարզ չէ, թե հետագայում մեր քաղաքացիներին թեստավորելու են, թե ոչ։ 

Հայաստանը պատրաստվում է զբոսաշրջիկներ ընդունել. ինչո՞վ է զբաղված ֆեդերացիան

Լրահոս
0