ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի –Sputnik. Թուրքիայի Սաքարյա նահանգում բեռնատարի պայթյունից 3 զինծառայող է մահացել, 6 մարդ վիրավորվել են։ Տեղեկությունը հայտնում է Daily Sabah պարբերականը` հղում անելով նահանգապետ Չեթինա Օքթայա Քալդըրըմին։
ԶԼՄ–ների հաղորդմամբ` զինծառայողները գործարանից, որտեղ անցած ուրբաթ պայթյուն էր որոտացել, հրավառության պարագաներ էին տեղափոխում։
Նահանգապետ Քալդըրըմի խոսքով` գործարանում պայթյունի պահին 150-200 աշխատակից է եղել և 110 տոննա հրավառության պարագաներ։ Պայթյունի հետևանքով 4 մարդ է մահացել, ևս 114–ը տուժել են։
Պայթյուն Ուրցաձոր գյուղում․ նախնական տվյալներով` մի կին է մահացել
Ավելի վաղ նշվում էր, որ գործարանում որոտացած պայթյունի պատճառն ամենայն հավանականությամբ դժբախտ պատահարն է եղել։ Հրդեհման կամ սաբոտաժի հետքեր փորձագետները չեն հայտնաբերել։
«Գնում եմ կովերի հետևից». 30-ամյա Նարեկը ճանապարհ է ընկել դեպի ձորն ու չի վերադարձել