ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում «Նոա» և «Արարատ-Արմենիա» թիմերի միջև VBET Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը կկայանա առանց հանդիսականի:
ՀՖՖ հասարակայնության ու լրատվության հետ կապերի բաժնի պետ Հայկ Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ իրենց ցանկություն են ունեցել սահմանափակ քանակով երկրպագուներ թույլատրել VBET Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը:
«Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ պարետատնից պատասխանել են, որ երկրում նոր կորոնավիրուսային վարակի տարածվածության ներկա դինամիկայով պայմանավորված՝ չի թույլատրվում երկրպագուների՝ նույնիսկ սահմանափակ քանակի ներկայությունը»,– ասաց Կարապետյանը։
Օլիմպիական խաղերում հաղթած մարզիկներն ամսական 500 000 դրամ կստանան. նոր կարգ է սահմանվել
Ըստ այդմ` «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին։
Հայաստանի առաջին խմբի առաջնությունը դադարեցվեց. 5 ակումբ և 58 անձ որակազրկվեցին