00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանցավոր լռություն. Չերիշևան` Sputnik Էստոնիայի հարցում Եվրոպայի դիրքորոշման մասին

© Sputnik / Доминик Бутен / Անցնել մեդիապահոցГлава Sputnik Эстония Елена Черышева
Глава Sputnik Эстония Елена Черышева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էստոնիայի իշխանությունները շարունակում են սահմանափակել Sputnik Էստոնիա գործակալության գործունեությունը` խախտելով խոսքի ազատության սկզբունքները։ Այդ մասին պարբերականի ղեկավար Ելենա Չերիշևան ասել է «Աշխարհը ԶԼՄ-ների աչքերով 2020 թվականին» միջազգային կոնֆերանսի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Միջոցառմանը մասնակցել են Sputnik-ի ամերիկյան և եվրոպական խմբագրությունների ներկայացուցիչները։ Նրանցից բացի կոնֆերանսին ելույթ են ունեցել ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և լրատվության վարչության բաժնի տնօրեն Մարիա Զախարովան, ամերիկացի անկախ լրագրող Եվա Բարթլեթը և շվեյցարացի գրող Գի Մեթթանը։

Կոնֆերանսի ընթացքում քննարկման հիմնական թեմաներից մեկն է եղել Բալթյան երկրներում Sputnik-ի ներկայացուցչությունների վրա պարբերաբար գործադրվող ճնշումները։ Ինչպես նշել է Ելենա Չերիշևան` Sputnik Էստոնիան Բալթյան տարածաշրջանում այլախոհության դեմ պայքարի ամենավառ օրինակն է դարձել։

Руководитель представительства МИА Россия сегодня в Эстонии, шеф-редактор Sputnik Эстония Елена Черышева рассказывает об особенностях интернет-журналистики - Sputnik Արմենիա
«Այլակարծության դեմ պայքարի վառ օրինակ». Չերիշևան` Sputnik Էստոնիայի հետ կատարվածի մասին

 «Մենք մեր մաշկի վրա զգացինք թե՛ կառավարական մարմինների ճնշումը, թե՛ տնտեսական շրջափակումը, և թե քրեական հետապնդման սպառնալիքները,-իր խոսքում հայտարարել է Չերիշևան,- միայն Էստոնիայի ոստիկանները կարող էին իրենց թույլ տալ այդպիսի կամայական մեկնաբանություն տալ եվրոպական պատժամիջոցներին` ԵՄ-ի անձնավորված պատժամիջոցները տարածելով ռուսական պետական ԶԼՄ-ների վրա»։

Մասնավորապես, Ելենա Չերիշևան հիշեցրել է, որ 2020 թ.-ի հունվարից Sputnik Էստոնիայի կայքն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Աշխատակիցները ստիպված են եղել ազատվել, քանի որ հանրապետության ոստիկանությունը և սահմանային պահպանության դեպարտամենտը նրանց նամակ-վերջնագրեր էին ուղարկել.

«Եթե լրագրողները շարունակեն համագործակցել «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ի հետ, ապա նրանց քրեական հետապնդում է սպառնում` Եվրոպական պատժամիջոցները խախտելու մեղադրանքով։ Խախտում ասելով` Էստոնիայի իշխանությունները նկատի ունեն 2014 թ.-ին գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի դեմ ձեռնարկված պատժամիջոցները։ Սակայն գործակալությունն ինքը մինչ օրս պատժամիջոցների որևէ ցանկում հաշվառված չէ։

Չերիշևայի խոսքով՝ իրեն վախեցնում է Sputnik Էստոնիայի վերաբերյալ Եվրոպայի դիրքորոշումը։ «Բրյուսելը լռում է, և դա հանցավոր լռություն է,-ասել է լրագրողը,-մեծ հաշվով՝ նա կանաչ լույս է վառում այն երկրներիհամար, որոնք սկսում են ուսումնասիրել Sputnik-ի փակման հարցում Էստոնիայի փորձը»։

Միակ բանը, ինչին խմբագրությանը հաջողվել է հասնել՝ հարկային մուծումները վերսկսելն է։ «Այսինքն՝ մենք շարունակում ենք հարկեր վճարել էստոնական պետությանը,-պարզաբանել է Ելենա Չերիշևան,-ընդ որում՝ հարկային վարչությունը լիովին արգելափակել է մեր ընկերության էլեկտրոնային հասանելիությունը։ Հուսով եմ, որ «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ն կգտնի ելքը, քանի որ հիմա կենսականորեն կարևոր է ճշմարտությունն ասել հենց ազգային լեզուներով»։

Ինչպես են էստոնացիները քվեարկում ու անվճար երթևեկում Տալլինում

Լրագրող և քաղաքագետ Արմեն Գասպարյանը կարծում է, որ եվրոպական կառույցների արձագանքը պարբերականի փակման խնդրին ցույց է տալիս, որ Բալթյան երկրներում խոսքի ազատություն չկա։ «Արևմուտքում ի պաշտպանությունը Sputnik Էստոնիայի միայն աննշան ձայներ են հնչել, որոնք ասել են, որ դա անթույլատրելի է, - ասել է Գասպարյանը - բայց ես այդ կապակցությամբ զանգվածային ակցիաներ չեմ տեսնում»։

Փորձագետի կարծիքով ՝ եվրոպական կազմակերպությունները չմիջամտելու դիրքորոշում են ընտրել միմիայն այն պատճառով, որ խոսքը ռուսական ԶԼՄ-ի մասին է։

Официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова во время еженедельного брифинга (30 января 2020). Москвa - Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ–ն պահանջում է դադարեցնել Sputnik Էստոնիայի նկատմամբ ռեպրեսիվ քաղաքականությունը

«Մի շարք երկրներում Sputnik-ի դեմ հալածանքները ձևականություն են։ Այդ դեպքում գուցե մենք սխա՞լ ենք հասկանում խոսքի ազատությունը։ Հնարավոր է, որ այս տերմինը լրացումներ է պահանջում, որ խոսքի ազատությունը՝ ցանկացած ճշմարտության պայմանական անտեսումն է մեր կողմի՞ց»,-հարց է բարձրացրել Գասպարյանը ելույթի վերջում։

Գասպարյանի խոսքերը հաստատում է այն փաստը, որ Ֆրանսիայում Sputnik-ի խմբագրությունը մինչ օրս հավատարմագրված չէ նախագահականում և չի կարողանում այցելել Ելիսեյան պալատ: Տեղեկությունը հայտնել Է գործակալության ներկայացուցիչ Մարյա Լիպատովան։

«Ընդ որում՝ պետք է նշել, որ ֆրանսալեզու ԶԼՄ-ներից մենք առաջինն էինք, որ խոսեցինք կորոնավիրուսի մասին և շարունակեցինք աշխատել՝ չնայած համավարակին,-հայտարարել է լրագրողը,- Sputnik-ի լրագրողի նկարած կադրերը հետագայում իրենց ռեպորտաժներում կիրառում էին Ֆրանսիայի առաջատար ազգային ԶԼՄ-ները»։

Մարյա Լիպատովան նաև ավելացրել է, որ Sputnik Ֆրանսիային պարբերաբար մեղադրում են ֆեյք նորությունների տարածման համար, չնայած գործակալությունը հրապարակում է ռուս քաղաքական գործիչների հայտարարությունների ֆրանսերեն թարգմանությունները։ Այնուամենայնիվ, գործակալության լսարանն ավելանում է։ «Ավելին՝ մենք ձեռք ենք բերում գործընկերների վստահությունը, որոնք մեջբերում են Sputnik Ֆրանսիան»,-եզրափակել է Լիպատովան։

Կատարյալ անօրինականություն. եվրոպացիներին պատմել են Sputnik Էստոնիայի մասին

«Աշխարհը ԶԼՄ-ների աչքերով 2020 թվականին» համաժողովը նվիրված է Ռուսաստանում և աշխարհում լրագրության ներկայիս վիճակի վերլուծությանը: Միջոցառումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, «Ռոսիա սեգոդնյա» Միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով այն կայացել է առցանց։

Լրահոս
0