00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Նոր նախագիծ, նոր խնդիրներ. մասնագիտական դիտարկումներ՝ ԿԳՄՍՆ որոշման մասին

© Sputnik / Asatur YesayantsАтом Мхитарян
Атом Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կրթական հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԿԳՄՍ նախարարության նախագծին, որով հանրակրթական դպրոցների առանձին առարկաների համար նախատեսվում են նոր չափորոշիչներ:
Մխիթարյան. «ԿԳՄՍՆ նախագծի կիրառման դեպքում ստանալու ենք ապազգային քաղաքացի»

Կրթական հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանի դիտարկմամբ՝ առանձին առարկաների համար նախատեսված նոր չափորոշիչների մասին դեռ անցյալ տարի եղան խոսակցություններ ու քննադատություններ, նախագծին ընդդիմացան տարբեր երիտասարդական կառույցներ, մտավորականներ, իսկ հիմա նույնը կրկնվում է ուղղակի հայեցակարգի ու չափորոշիչների մակարդակով: 

Министр образования, науки, культуры и спорта Араик Арутюнян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Յուրաքանչյուր բուհ իրավասու է հայոց լեզուն և պատմությունը դարձնել պարտադիր. ԿԳՄՍՆ

«Նորից պատկան մարմինը հաշվի չի առնում հիմնական շահառուների, կրթության ոլորտի փորձագետների և ընդհանրապես մտավորականության կարծիքները: Այսինքն՝ ներկայացվում է մի փաստաթուղթ-նախագիծ, որի մշակմանը որևէ մեկը որևէ մասնակցություն չի ունենում, և ստացվում է այնպես, որ մենք դրան պետք է ուշացած արձագանքենք»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա: 

Անդրադառնալով «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման խնդրին՝ փորձագետը հորդորում է դրսևորել լայնախոհություն, որովհետև հարցը ոչ թե վերաբերում է առարկայի դպրոցական ծրագրում մնալ-չմնալուն, այլ ազգային հիմքի վրա ապագա քաղաքացի դաստիարակելուն: Ըստ նրա՝ կրթական համակարգի միջոցով փոխանցվում են ոչ միայն գիտելիքներ, որ մարդը դառնա մասնագետ ու աշխատաշուկայում գտնի իր տեղը, այլև առաջին հերթին այդ համակարգի միջոցով դաստիարակվում է ՀՀ քաղաքացին, ապագա մտավորականը, որը պետք է կտրված չլինի ազգային հիմքից, կրի ազգային արժեքներ, ու դրանք փոխանցի հետագա սերունդներին:

Պարտադիր առարկաները կնվազեն, աշակերտներին չեն համեմատի իրար հետ. նոր փոփոխություններ

«Եթե այս գաղափարը հանում ենք կրթության հայեցակարգի հիմքից, ստանալու ենք ապազգային քաղաքացի, և եթե նման քաղաքացիների հանրույթը դառնա տիրապետող, իսկ նրանց մտածելակերպը գերակա մեր պետության մեջ, ապա մենք կկորցնենք նաև ազգային պետությունը»,- նշեց փորձագետը: 

Խոսելով հայոց լեզվի դասաժամերի կրճատման մասին՝ Մխիթարյանն ընդգծեց, որ հիմնավորումը, թե մյուս առարկաները, միևնույն է, դասավանդվում են հայերենով, շատ ծիծաղելի է ու զավեշտալի: Ըստ նրա՝ այստեղ առկա է նաև լեզվամտածողության հանգամանքը, քանի որ ազգային քաղաքացի ու մտավորական դաստիարակելու համար պետք է նաև, որ լեզվամտածողությունը լինի հայեցի, հետևաբար հայոց լեզվի դասաժամերի կրճատմամբ վնաս ենք հասցնելու նաև հայեցի լեզվամտածողությանը:

Студенты перед Гос.институтом физкультуры и спорта в первый учебный день  - Sputnik Արմենիա
Հարված գոտկատեղից ներքև. ո՞ւմ է խանգարում հայոց լեզուն

Հիշեցնենք՝ ըստ ԿԳՄՍ նախագծի՝ նախատեսվում է կրճատել դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը՝ վերաբաշխելով դրանք բնագիտական առարկաների միջև: Զուգահեռաբար խոսվում է մայրենիի և օտար լեզուների ժամերի համադրության մասին, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան այլևս առանձին չի դասավանդվելու, փոխարենն առաջարկվում է այդ առարկայի տարբեր բաժինները զետեղել ավագ դպրոցի պատմական և հասարակագիտական այլ առարկաների ուսումնական ծրագրերում:

Բուհերն իրենք կորոշեն. նախարարը` սեպտեմբերի 1-ից դասերը հեռավար անցկացնելու մասին

Լրահոս
0