00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարված գոտկատեղից ներքև. ո՞ւմ է խանգարում հայոց լեզուն

© Sputnik / Andranik GhazaryanСтуденты перед Гос.институтом физкультуры и спорта в первый учебный день
Студенты перед Гос.институтом физкультуры и спорта в первый учебный день  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բուհերում հայոց լեզվի պարտադիր կամ ընտրովի դասավանդման վերաբերյալ տարակարծիք են ոչ միայն մանագետները, այլև ուսանողները։ Sputnik Արմենիան զրուցել է կողմ և դեմ կարծիքներ ունեցողների հետ։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik, Կարինե Հարությունյան. Եթե հայոց լեզվի դասավանդման մեթոդը դուր չի գալիս շատերին, դա չի նշանակում, որ այն պետք է բուհում պարտադիր ուսուցանվող առարկա չլինի. գուցե պետք է մտածել մեթոդը փոխելո՞ւ մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Иван Давыдович Делянов - Sputnik Արմենիա
Բարեհոգի մարդը, որը «խոհարարուհիների որդիներին» արգելեց բուհ գնալ. ո՞վ է եղել այդ հայը

Մասնագիտացված կառույցներում աշխատանքային քննարկման է ներկայացվել նախագիծ կրթության և գիտության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որով բուհերում չի նախատեսվում հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն առարկաների պարտադիր ուսուցում։

«Հայոց լեզվի դասավանդումը պետք է պարտադիր լինի. ուսանողները հետազոտական աշխատանքներ են գրում, և եթե հայոց լեզվին լավ չտիրապետեն` ինչպե՞ս են, օրինակ, դա անելու։ Դրա համար էլ «քոփի-փեսթ» են անում կամ էլ գնում են այդ աշխատանքները»,–ասաց Խաչատրյանը։

Բուհ ընդունվելը հեշտացել է, մնում է… դիմորդ գտնել

Նրա խոսքով` եթե մարդը համալսարանական կրթություն ունի և չի կարողանում հայերեն գրագետ գրել` խնդիր է։ Ըստ Խաչատրյանի` ոչ մի կոնսենսուս չկա կրթության մակարդակում. յուրաքանչյուրն իր ուղղությամբ է նայում։ 

Բանասեր, դոցենտ Սերժ Սրապիոնյանի կարծիքով էլ` բուհերում հայոց լեզվի դասավանդումը ոչ պարտադիր սկզբունքով դարձնելը հատուկ ծրագիր է, որը «դրսից» է թելադրվում. սա հարված է հայոց լեզվին` գոտկատեղից ներքև։

«Մի խոսք կա` նոր հավերը երկաթե ձվեր են ուզում ածել։ Այս նախագծերը հստակ հակահայկական բնույթ ունեն։ Հայոց լեզվի դասավանդման այն պատկերը, որը ներկայացնում են իշխանությունները, անկհայտ ապատեղեկատվություն է. ասում են` 80 սխալ անողն 80 է ստանում (ժամանակակից ռեյտինգային համակարգով 80բալը բուհում միջինից բարձր առաջադիմության ցուցիչ է,–խմբ.)։ Չկա նման բան»,–ասաց Սրապիոնյանը։

Նրա խոսքով` հիմա Ազգային ժողովում 132 պատգամավորից անգամ 3–ը գրագետ հայերեն չեն խոսում։ Այս ամենով հանդերձ, դեռ առաջարկում են հայոց լեզուն հանել պարտադիր դասավանդվող առարկաների ցանկից։

Гамлет Матевосян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հունաստանից մինչև Հնդկաչին նման բուհ գոյություն չունի. Հայաստանը եզակի է

ՀՀ տեխնոլոգիական բուհերի ոչ բոլոր շրջանավարտներն են պատրաստ աշխատել ՏՏ ընկերություններում

Սերժ Սրապիոնյանը նշեց, որ անգամ Թուրքիայում, ճիշտ է, հայկական թերթեր ու դպրոցներ են փակվել, բայց հայոց լեզուն պարտադիր առարկա է եղել բոլոր հայկական դպրոցներում։

Վերոնշյալ տեսակետների հետ համաձայն չէ, սակայն, Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտի) գիտքարտուղար Արփինե Փիլոյանը: Նրա խոսքով` մասնագիտական ուսուցումը չափից շատ է երկրորդական առարկաներով ծանրաբեռնված։

«Հայոց լեզվի ուսուցումը հնարավոր է` օգտակար լիներ, եթե մի քիչ այլ ձևով դասավանդվեր։ Սակայն այն մեթոդներով, ինչ այսօր է դասավանդվում, դա որևէ խնդիր չի լուծում, և դպրոցի գիտելիքները չեն ավելանում։ Այսինքն` այսօր հայոց լեզվի դասավանդմամբ միայն դասախոսների` աշխատաժամերով ապահովելու հարցն է լուծվում»,–ասաց նա։

Փիլոյանը նշեց, որ լեզվի իմացությունը պետք է մինչև բուհ մտնելն ամրապնդվի, իսկ բուհում պարտադիր պետք է լինեն մասնագիտական առարկաները։ Ասում է` թող հայոց լեզուն ընտրովի լինի ու ուսանողների` այն ընտրել–չընտրելուց պարզ կլինի` նման որոշում կայացնելը ճի՞շտ, թե՞ սխալ էր։

Sputnik Արմենիան զրուցել է նաև ուսանողների հետ. ապագա մաթեմատիկոս Արման Հայրապետյանը նշեց, որ ինքը դեմ է հայերենի պարտադիր ուսուցմանը։ Նրա խոսքով`եթե ինքը դպրոցում լավ հայերեն է սովորել, իսկ հետագայում չի մասնագիտանալու այդ ուղղությամբ` ինչի՞ն է պետք հայերենը։

«Հերիք չէ ավելորդ ժամեր ենք ծախսում, դեռ մի բան էլ վերջում տառապում ու քննություն ենք փորձում հանձնել»,–ասաց նա։

Մեկ այլ ուսանող, սակայն, Հերմինե Կիրակոսյանը, որը տնտեսագետ է դառնալու, նշեց, որ հայոց լեզուն պետք է պարտադիր լինի բոլոր բուհերում, քանի որ այն մարդուն պետք է գալիս ամբողջ կյանքի ընթացքում։ Նրա խոսքով`գուցե ուսանողական տարիներին այն ավելորդ թվա, քանի որ ուսանողներն ուզում են ավելի շուտ ազատվել դասերից, քիչ թվով քննություններ հանձնել, սակայն հետո զղջալու են դրա համար։

Կրթաթոշակ ստացողների թիվը 900–ով կավելանա. նախարար

Ի դեպ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը նշեց, որ այն, ինչ քննարկվում է հիմա, աշխատանքային նախագիծ է։ Նա հայտնեց, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն աշխատանքային քննարկման է ներկայացված, այսինքն` ստացված կարծիքները դեռ պետք է հավաքվեն, օրենքի նախագիծը վերանայվի ու նոր միայն դրվի հանրային քննարկման։ 

Լրահոս
0