ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. «Ռոսիա 1» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինը Instagram-ի իր էջում հետաքրքրական կադրեր է հրապարակել ռեպորտաժից, որը կիրակի երեկոյան «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» ծրագրի եթեր էր դուրս գալու։
Լրագրողը ցույց է տվել՝ ինչպես է Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունից մեկ օր առաջ ձայնագրվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը քաղաքացիներին։
Տեսանյութում ՌԴ առաջնորդը Տվերի մարզում խորհրդային զինվորին նվիրված հուշահամալիրի բացման օրը ուղերձ է ձայնագրում։
Զարուբինը ցույց է տալիս օպերատորների ու ձայնային օպերատորների աշխատանքը Պուտինի ուղերձի ձայնագրման ընթացքում։ Լրագրողը նույնիսկ ստենդափ է ձայնագրել նախագահի ֆոնին, շշուկով պատմելով, թե որտեղ է գտնվում։
View this post on Instagram
«Նախագահը դիմում է Ռուսաստանի քաղաքացիներին ահա այսպիսի վրանից», - ասում է նա շշուկով։
Ֆոնին երևում է, որ նախագահին նկարահանում են հուշարձանին ֆոնին՝ հատուկ տաղավարում։
ԽՍՀՄ ժողովուրդը ծանր գին է վճարել Եվրոպայի ազատության համար․ Պուտին
Զարուբինը ցույց է տվել նաև, որ ձայնագրման ընթացքում Պուտինը կարմիր նշանների վրա է կանգնած։ Լրագրողը խոստացել է հաղորդման մեջ բացահայտել դրանց իմաստը։
Տեսաուղերձի ընթացքում Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հիմնական օրվա նախօրեին նախագահը կոչ է արել քվեարկել ու ևս մեկ անգամ վստահեցրել է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն միայն այն դեպքում, եթե մեծամասնությունը դրանց օգտին քվեարկի։
Ի դեպ․ հուշահամալիրի բացմանը մասնակցել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Զարուբինի ռեպորտաժում հետաքրքիր տեղեկություն կա նաև Բելառուսի նախագահի մասին։ Լրագրողն ասում է՝ ինչու է Լուկաշենկոյի շարասյունը ստիպված շրջադարձ արել և ովքեր են եղել մեքենաներում։
Նշենք՝ քվեարկությունը տեղի է ունեցել հունիսի 25-ից հուլիսի 1-ը ներառյալ։ Քաղաքացիների 77,92%-ը «կողմ» է քվեարկել։
Ռուսաստանի Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտել հուլիսի 4-ին։
«Հանրաքվեն մեծ նշանակություն ունի ՌԴ–ի ամրապնդման համար»․ Փաշինյանը շնորհավորել է Պուտինին