ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ մտադրություն ունի մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին՝ առաջադրելով իր թեկնածությունը։ Նախագահ դառնալու ծրագրերի մասին նա հայտարարել է Twitter-ի իր էջում։
«Ժամանակն է, որ մենք իրականություն դարձնենք Ամերիկայի հույսերը՝ հավատալով Աստծուն, միավորելով մեր տեսլականն ու կառուցելով մեր ապագան։ Ես առաջադրվում եմ ԱՄՆ նախագահի ընտրություններում»,- գրել է Ուեսթը։
We must now realize the promise of America by trusting God, unifying our vision and building our future. I am running for president of the United States 🇺🇸! #2020VISION
— ye (@kanyewest) July 5, 2020
Ուեսթի գրառման մեկնաբանություններում նրան քաջալերել և իր աջակցություն է հայտնել Tesla և SpaseX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը։
«Ես անվերապահորեն աջակցում եմ քեզ»,- Twitter-ում գրել է Մասկը։
Kanye West and Elon Musk are treating the most consequential election of our lifetime as a joke - consequences their money will shield them from.
— Ahmed Baba (@AhmedBaba_) July 5, 2020
We’re sick of being trolled by oversized egos.
Step up in a meaningful way to help us defeat Trump or sit down quietly.#2020Vision pic.twitter.com/LQcErOydB2
Նշենք, որ Քանյե Ուեսթն իր գրառման մեջ հստակ չի նշել, թե որերորդ ընտրություններում է պատրաստվում պայքարել նախագահի պաշտոնի համար։ Սակայն նա օգտագործել է #2020VISION (#Տեսլական2020) հեշթեգը, ինչը հուշում է, որ խոսքը հենց այս տարի աշնանը կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին է։
Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթն առաջին անգամը չէ, որ նման հայտարարություն է անում։ Ավելի վաղ նա նաև հայտարարել էր, թե պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը 2024 թվականին կայանալիք ընտրություններում։ Նախկինում նա Թրամփի աջակիցներից էր, մի քանի անգամ անձամբ է հանդիպել նրա հետ։ Հետագայում ռեփերը հայտարարել էր, թե իրեն «օգտագործել են» քաղաքական նպատակներով։
Հավելենք նաև, որ Քանյե Ուեսթին պատկանող «Yeezy Mafia» ապրանքանիշն «Արարատ» անվանումով կոշիկ է արտադրել։ «Արարատ» սպորտային կոշիկը սպիտակ է և, չնայած տարօրինակ դիզայնին, ըստ տեղեկությունների` ընդամենը 20 ժամում առաջին խմբաքանակն ամբողջությամբ վաճառվել էր։
«Բոլորը դեմ էին, բայց ինձ համար միևնույն էր». ինչպես է Ուեսթը սիրահարվել Քիմին