https://arm.sputniknews.ru/20200704/anush-toranyany-haxtele-turk-mrcakcin-yntrvel-parizi-poxaqaxaqapet-23612698.html
Անուշ Թորանյանը հաղթել է թուրք մրցակցին և ընտրվել Փարիզի փոխքաղաքապետ
Անուշ Թորանյանը հաղթել է թուրք մրցակցին և ընտրվել Փարիզի փոխքաղաքապետ
Sputnik Արմենիա
Երիտասարդ հայուհին շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու համար և նշել է, որ իր համար մեծ պատիվ է այդ պաշտոնը ստանձնելը։ 04.07.2020, Sputnik Արմենիա
2020-07-04T11:02+0400
2020-07-04T11:02+0400
2020-07-04T11:22+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2361/26/23612647_0:0:2049:1159_1920x0_80_0_0_4aef685730d4c00a7c982dc470aae4fa.jpg
փարիզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2361/26/23612647_0:0:2049:1289_1920x0_80_0_0_8e77fd733425c46096e224e9ea591dc0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, փարիզ, անուշ թորանյան
աշխարհ, փարիզ, անուշ թորանյան
Անուշ Թորանյանը հաղթել է թուրք մրցակցին և ընտրվել Փարիզի փոխքաղաքապետ
11:02 04.07.2020 (Թարմացված է: 11:22 04.07.2020) Երիտասարդ հայուհին շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու համար և նշել է, որ իր համար մեծ պատիվ է այդ պաշտոնը ստանձնելը։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոյի քաղաքական ուժը ներկայացնող 29-ամյա Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի փոխքաղաքապետ։
Ստրասբուրգի նորընտիր քաղաքապետը Հայաստանի 1–ին հանրապետության կին պատգամավորի ծոռնուհին է
Նա Twitter–ի իր էջում շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու համար` հավելելով, որ պատասխանատու է լինելու հասարակական կյանքի և հանրային քննարկումների համար:
Ի դեպ, Փարիզի փոխքաղաքապետի պաշտոնի համար ընտրապայքարում «Սոցիալիստական կուսակցության» թեկնածու Անուշ Թորանյանի մրցակիցը Եվրախորհրդարանի անդամ, ազգությամբ թուրք Ագնես Էվրենն էր։
Ապագան Հայաստանի հետ կապող ֆրանսահայ գործիչը. ով է Ալֆորվիլի նոր փոխքաղաքապետ Մարդիրյանը
Թորանյանը ծնվել է Ֆրանսիայում, 1991 թվականին։ Նա Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի գրասենյակի տնօրենն է։
Հիշեցնենք, որ ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանն օրերս ընտրվեց Ստրասբուրգի քաղաքապետ։