ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 4-5-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 6-ից տեղումները կդադարեն:
Օդերևութաբանական կանխատեսումներ

Օդերևութաբանական կանխատեսումներ
«Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ճառագայթներից»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ օդերևութաբանական կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն. օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +31-ից +33, երեկոյան՝ +28-ից +30 աստիճանի սահմանում: