ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը հատել է 10.9 մլն-ի սահմանը: Տեղեկությունը հայտնում է համաշխարհային վիճակագրության Worldometer կայքը։
Հուլիսի 3-ի դրությամբ COVID-19-ով վարակվածների թիվը կազմում է 10 990 249: Համավարակի զոհ է դարձել 524 176 մարդ։
Վարակի տարածման տեմպով առաջատար երկրների ցանկը շարունակում է մնալ անփոփոխ՝ ԱՄՆ, Բրազիլիա, Ռուսաստան։
ԱՄՆ-ում կորոնավիրուս է հայտնաբերվել 2 837 189 մարդու մոտ։ Մահացել է 131 485 վարակակիր։
Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 1 501 353-ի, մահացել են 61 990-ը։
«Հակավարկանիշային սանդղակի» երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը։ Այստեղ կորոնավիրուս է ախտորոշվել 661 165 մարդու մոտ։ Մահերի թիվը 9 683 է:
Գիտնականները կորոնավիրուսը «սպանող» ռոբոտ են ստեղծել
Առաջին տասնյակում են նաև Հնդկաստանը, Իսպանիան, Պերուն, Չիլին, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Մեքսիկան։
Չինաստանը, որտեղ անցած տարի առաջին անգամ գրանցվել էր COVID-19-ի բռնկումը, 22-րդ հորիզոնականում է։ Հայաստանը կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով 50-րդ տեղում է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19-ի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։
Որքան օդի ջերմաստիճանը բարձր է, այնքան COVID-19–ի կյանքը կարճ է. փորձագետ