ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Ռուսական շոու բիզնեսի թագուհի Ալլա Պուգաչովան հաճելի անակնկալ է պատրաստել ամուսնու` Մաքսիմ Գալկինի վերադարձի առթիվ․ երգչուհին որոշել է ուշադրություն չդարձնել համավարակին և ամուսնու պատվին երեկույթ է կազմակերպել։
Հայտնի հաղորդավարն աշխատանքի բերումով մի քանի օրով քաղաք էր գնացել։ Այդ ընթացքում Պուգաչովան և նրանց երկվորյակները՝ Գարին ու Լիզան, ժամանակը զուր չեն վատնել և պատրաստվել են հայրիկի վերադարձին։ Պուգաչովան ընդհատել է ինքնամեկուսացումը և հրավիրել Գալկինի ընկերներին և բարեկամներին։
Պրիմադոննան գործուղումից վերադարձող ամուսնու համար հատուկ հրավերք է կազմակերպել։ Ընտանեկան հավաքի տեսահաշվետվությունը հայտնվել է Գալկինի ինստագրամյան էջում։
Հավերժ գեղեցիկ ու երջանիկ Պուգաչովան․ Գալկինը կնոջ մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
View this post on Instagram
Տեսանյութում երևում է, որ հյուրերն աստղերի դղյակի տարածքում հավաքվել են խարույկի շուրջ և սպասում են հավաքույթի «մեղավորին»։
Գալկինը հիացած է մտերիմների ուշադրությամբ և շտապել է ուրախությունը հայտնել երկրպագուներին։ Հաղորդավարի հետևորդները գնահատել են նրա տիկնոջ ջանքերը և նշել են, որ Պուգաչովան է՛լ ավելի է գեղեցկացել և իր տարիքից շատ ավելի երիտասարդ է երևում։
Ռուս հումորիստ Մաքսիմ Գալկինը և երգչուհի Ալլա Պուգաչովան, հոգնելով չորս պատի մեջ գտնվելուց, հաճախ են հետաքրքրացնում իրենց առօրյան։ Վերջերս նրանք ընտանեկան կյանքի բեմադրություն էին կազմակերպել կորոնավիրուսի համավարակի հետ կապված։ «Ինքնամեկուսացման հիմնը» զվարճացրել էր հայտնի զույգի երկրպագուներին։
Օրբելյան, Մանուկյան և Ալլա․ մի հայն ուղի բացեց Պուգաչովայի համար, մյուսն ուզում էր «փակել»
Գալկինի և Պուգաչովային երեխաները գործուն մասնակցություն ունեն ծնողների «տարօրինակություններին»։ Վերջերս Գարին և Լիզան պատմում էին, թե ինչպես է պետք պաշտպանվել COVID-19-ից, ինչպես նաև շնորհավորում էին պրիմադոննային՝ ծննդյան օրվա առթիվ։