ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Facebook–ի իր էջում և կոչով դիմել բուժհաստատություններին։
«Արտաշատի պոլիկլինիկա։ Կոչ եմ անում Հայաստանի բոլոր բժշկական հաստատություններին հետևել այս օրինակին»,– տեսանյութին կից գրել է նա։
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 26 065–ի։
Մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։
Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։
Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։