ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը «վերադառնում» է կյանք։ Նա Facebook սոցցանցի իր էջում լուսանկարներ է տեղադրել` հայտնելով, որ որոշ ժամանակ անց կյանք և աշխատանքին է վերադառնում։
«Ինչպես ձեզնից շատերը, ես նույնպես հեռավար եմ աշխատում. այն իդեալական չէ, բայց կարող ես շատ ժամանակ խնայել: Մեկ այլ նորություն էլ կա` վերջին շրջանում այնքան շատ եմ սկսել պատրաստել, որ հիմա արդեն պատրաստածս «հնարավոր» է ուտել»,–գրել է Արոնյանը` հրապարակելով իր պատրաստած ախորժալի ուտեստներից։
Նա հայտնել է, որ հիմա նաև երաժշտություն է լսում, վերաբացահայտում նոր արտիստների։ Մասնավորապես, դասական երաժշտությունից լսում է Մարիա Գրինբերգ, իսկ ջազից` Էնդի Բեյ։ Արոնյանն իր օրերը մեծամասամբ անցկացնում է Երևանում, երբեմն ընկերների հետ գնում բնության գիրկ։
Արոնյանին մի փոքր վրդովվեցնում է կարանտինի պատճառով մարզվել չկարողանալը, նա ստիպված որոշ վարժություններ է անում շան` Պոնչիկի հետ։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ` մարտի 31-ին, ավտովթարի հետևանքով մահացել էր Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին։
Մարտի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Արոնյանի կինը mարտի 14-ին «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել էր բետոնե հենասյանը, ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Դեպքից երկու շաբաթ անց Արիանան մահացավ։
Վթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը․ բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար