00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի հեճուկս Թուրքիայի․ ինչո՞վ են ապրում Սինջարի եզդիները և ինչու սիրեցին հայերին

© AP Photo / JACOB SILBERBERGМужчина-езид на скале над террасами, которые его деревня использует для ведения сельского хозяйства на горе Синджар (19 сентября 2005). Ирак
Мужчина-езид на скале над террасами, которые его деревня использует для ведения сельского хозяйства на горе Синджар (19 сентября 2005). Ирак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սինջարցի ուսուցիչ, եզդիների միջազգային կազմակերպությունների ակտիվիստ Ջամիլ Չոմերը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է՝ ինչպես են մարդիկ ապրում պատերազմից քարուքանդ եղած իրաքյան քաղաքում։

Ծայրահեղական իսլամիստները Մերձավոր Արևելքում «անհավատների» դեմ պայքարում տարատեսակ օգնականներ ունեն։ Սաուդյան Արաբիան գումար է տրամադրում, իսկ հարևան Թուրքիան միշտ պատրաստ է «անհավատների մեջքին» հարվածել։ Նախորդ շաբաթ Թուրքիայի ԶՈՒ-ն գնդակոծել է Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ Սինջար տարածաշրջանը։ Ընդ որում՝ երբ 2014 թվականին իսլամիստներն այստեղ հազարավոր մարդկանց էին սպանում, թուրքական կողմում ամեն ինչ հանգիստ էր։ Հիմա, երբ եզդիները սկսեցին իրենց քանդած տները վերադառնալ, հրթիռային հարվածները «հանկարծակի» վերսկսվեցին։

© AP Photo / Bram JanssenԻրաքի հյուսիսային Սինջար քաղաքի վրա օդային հարվածից հետո տեղի ունեցած պայթյունը, որն իրականացրել են ԻՊ-ի զինյալները (2015 թ. նոյեմբերի 12), Իրաք
Ի հեճուկս Թուրքիայի․ ինչո՞վ են ապրում Սինջարի եզդիները և ինչու սիրեցին հայերին - Sputnik Արմենիա
Իրաքի հյուսիսային Սինջար քաղաքի վրա օդային հարվածից հետո տեղի ունեցած պայթյունը, որն իրականացրել են ԻՊ-ի զինյալները (2015 թ. նոյեմբերի 12), Իրաք

Ականատեսների վկայությամբ՝ թուրքական ուժերն ավելի քան երկու տասնյակ հրթիռ են ուղղել Սինջարի ուղղությամբ, հրթիռակոծությունը տևել է ավելի քան մեկ ժամ։ Հարվածներ էին հասցնում ոչ թե լեռան ստորոտին գնվող քաղաքներին, այլ հենց սարին, իմանալով, որ այստեղ գտնվում են եզդիների ինքնապաշտպանական ջոկատները (YBS)։ Սիրիական քրդերի բանակը (YPG) օգնում էր նրանց, հավանաբար նաև սադրում Թուրքիայի ագրեսիան։ Սակայն խաղաղ եզդիներն էլ նրանց սրտով չեն։

© AP Photo / Bram JanssenԵզդի տղամարդը քայլում է Սինջարի ավերված փողոցներում (2015 թ. հունվարի 29), Իրաք
Ի հեճուկս Թուրքիայի․ ինչո՞վ են ապրում Սինջարի եզդիները և ինչու սիրեցին հայերին - Sputnik Արմենիա
Եզդի տղամարդը քայլում է Սինջարի ավերված փողոցներում (2015 թ. հունվարի 29), Իրաք

«Քրդերի ջոկատների զինվորականները սովորեցրել են մերոնց ինքնակազմակերպվել ու ԻԳԻԼ-ի («Իսլամական պետություն», ԻՊ կամ ԻԳԻԼ-ը Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն է) դեմ հարվածներ հասցնել։ Մեր ջոկատները գիտեն, որ իրենց միշտ պատրաստ են գնդակոծել, այդ պատճառով պետք է շատ զգոն լինեն», - ասում է եզդիների միջազգային կազմակերպությունների ակտիվիստ Ջամիլ Չոմերը։

© Photo : provided by Jamil ChomerՋամիլ Չոմեր, Սինջարում եզդիական համայնքի ներկայացուցիչ
Ի հեճուկս Թուրքիայի․ ինչո՞վ են ապրում Սինջարի եզդիները և ինչու սիրեցին հայերին - Sputnik Արմենիա
Ջամիլ Չոմեր, Սինջարում եզդիական համայնքի ներկայացուցիչ

Հրթիռակոծությունը գիշերն էր իրականացվում, այդ պատճառով հրթիռի լույսը երևում էր 15-20 կմ հեռավորության վրա։ Հարյուրավոր հեկտար մշակվող հողտարածք տուժել է հարվածներից։ Գյուղացիներն ով ինչպես կարող էր պայքարում էր հրդեհի դեմ․ խրամատներ էին փորում, ծածկոցները պատրաստ էին պահում՝ կրակի տարածումը գոնե մի կերպ կանխելու համար։ Գյուղացիներին փրկեց հորդառատ անձրևը, որը տեղաց հաջորդ օրը։ Այստեղ՝ Ջազիրա անապատի ծայրին, այն էլ ամռանը, այդպիսի անձրևներ գրեթե չեն տեղում։

Ու՞մ են խանգարում նրանք

2014 թվականին Սինջարում ցեղասպանության ժամանակ ԻԳԻԼ-ի* ահաբեկիչները սպանում էին այստեղի եզդիներին և՛ Թուրքիայի, և՛ համաշխարհային հանրության բացարձակ լռության ներքո։ Մի քանի քաղաք ու տասնյակ գյուղեր դատարկվեցին․ այստեղ մնալ ու մահմեդականություն չընդունելը հավասարազոր էր մահվան։ Հիմա, փախստականների ճամբարներում վեց տարի անցկացնելուց հետո մարդիկ Իրաքյան Քրդստանից վերադառնում են տուն։

Հարվածը հասցվել է հենց այն ժամանակ, երբ եզդիների մոտ 200 ընտանիք տուն էին վերադառնում։ Եվս հարյուրը թղթաբանությամբ էին զբաղվում։ Չոմերը նշում է, որ Իրաքյան Քրդստանի իշխանությունը տարատեսակ դժվարություններ է ստեղծում եզդիների տուն վերադարձի ճանապարհին։

Տեղահանված անձանց ճամբարից տեղափոխվելու համար սկզբում պետք է դիմում ներկայացնել ճամբարի կառավարչին, որը այն փոխանցում է շրջանի նահանգապետին, նա էլ՝ ուժային կառույցներին։ Այդ ամենը կարող է մինչև մեկ ամիս տևել։ Հետո շատերը ստիպված են ժամերով սպասել անցակետերում, իրաքյան ամառային արևի տակ։ Այստեղ նրանց կարող են շատ երկար խուզարկել, Չոմերը նշում է, որ կարող են նաև խլել այն աղքատիկ օգնությունը, որը բաժանում են միջազգային կազմակերպությունները։

© AP Photo / Alice MartinsԵզդի փախստականների ճամբար, որտեղ բնակվում է մոտ 1500 ընտանիք (2015 թ. դեկտեմբերի 7): Էրբիլ, Իրաք
Ի հեճուկս Թուրքիայի․ ինչո՞վ են ապրում Սինջարի եզդիները և ինչու սիրեցին հայերին - Sputnik Արմենիա
Եզդի փախստականների ճամբար, որտեղ բնակվում է մոտ 1500 ընտանիք (2015 թ. դեկտեմբերի 7): Էրբիլ, Իրաք

«Երբ անցած տարի վերադարձի գործընթաց սկսվեց, դարձյալ հարվածում էին։ Այն ժամանակ մարդիկ, իհարկե, վախենում էին, բայց հիմա հասկացան, որ սա պարզապես ինչ-որ քաղաքական խաղ է և ուշադրություն չեն դարձնում», - ավելացրեց Չոմերը։

Եզդիներն արդեն հասկացել են, որ քրդերի ղեկավարությունը չի ուզում, որ իրենք վերադառնան։ Ինչ վերաբերում է Բաղդադի կենտրոնական հատվածին, ապա այստեղ միայն քննադատում են հարվածներն ու բողոքի նոտաներ ուղղում թուրքական դեսպանին։

Վերջում քրդական անցակետերում զգուշացնում են եզդիներին, որ նրանք ոչ մի տեղ չեն վերադառնում։ Կողմնակի մարդկանց համար նրանք ընդհանուր առմամբ իրավացի են։ Սակայն նրանք կողմնակի մարդիկ չեն, նրանք իրենց երկիրն են վերադառնում։

© AP Photo / Bram JanssenՔուրդ զինվորականը կործանիչով կրակ է բացում իսլամական խմբավորման դիրքերում Սինջար քաղաքի մերձակայքում (2015 թ. հունվարի 29), Իրաք
Ի հեճուկս Թուրքիայի․ ինչո՞վ են ապրում Սինջարի եզդիները և ինչու սիրեցին հայերին - Sputnik Արմենիա
Քուրդ զինվորականը կործանիչով կրակ է բացում իսլամական խմբավորման դիրքերում Սինջար քաղաքի մերձակայքում (2015 թ. հունվարի 29), Իրաք

Սինջարից 20 կմ հարավ-արևելքում գտնվող Տել Բանատ(հայերենում չկա) գյուղում հիմա ո՛չ էլեկտրականություն, ո՛չ ջուր, ո՛չ էլ բուժսպասարկում կա, իսկ դպրոցի մասին խոսք անգամ չկա։ Սակայն արդեն տասն ընտանիք վերադարձել է այնտեղ։ Հիմա նրանք քանդում են անվերջ հրաձգություններից ու պայթյուններից առաջացած փլատակներն ու փորձում որևէ կերպ նորոգել կանգուն մնացած պատերը։

«Նրանք ասում են՝ այստեղ ավելի լավ է, քան վեց տարի փախստականների ճամբարում ապրել։ Համենայնդեպս, մենք մեր հողի վրա ենք, ու պետք է միայն ինքներս մեզ վրա հույս դնենք»,- խոստովանում է Չոմերը։

Նրա կարծիքով՝ Սինջարի եզդիների մեծ մասը մինչ տարվա վերջ տուն կվերադառնա։ Հարվածները նրանց չեն կանգնեցնի, ավելին՝ եզդիները պատասխան հարված են հասցրել։

«Տարեսկզբից YBS եզդիների ջոկատները բախման մեջ են գրոհային իսլամիստների հետ, որոնք ուզում էին հարավից՝ Սիրիայի սահմանից հարձակվել։ Մեր ջոկատները մշտական պարեկություն են իրականացնում, որ չթողնեն ԻԳԻԼ-ը նորից հարձակվի», - նշում է Չոմերը։

Քարից հաց են քամում

Էլեկտրամատակարարումն ամբողջ Սինջարում ընդհատումներով է իրականացվում։ Օրինակ՝ մեր զրույցի օրն առավոտվա 9-ից մինչև երեկոյան չորսը մարդիկ էլեկտրաէներգիա չունեին։ Շատերը դիզել-գեներատորներ ունեն, ու ոչ միայն տան համար։ Ոռոգման պոմպերն առանց լույսի չեն աշխատում, ամբողջ բերքը կարող է չորանալ։

© AP Photo / JACOB SILBERBERGԵզդիների տաճարը Հյուսիսային Իրաքի Սինջար լեռան գագաթին
Ի հեճուկս Թուրքիայի․ ինչո՞վ են ապրում Սինջարի եզդիները և ինչու սիրեցին հայերին - Sputnik Արմենիա
Եզդիների տաճարը Հյուսիսային Իրաքի Սինջար լեռան գագաթին

Այստեղ մարդկանց գումարը հազիվ սնունդի համար է բավականացնում, իսկ 4-ամպերանոց փոքր գեներատորի համար ստիպված են մոտ 50 հազար իրաքյան դինար, կամ 40 դոլար վճարել։ Ջրի վրա տնտեսելն էլ ավելի դժվար է։ Խմելու ջրի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար 2,5 դոլար է պետք վճարել։ Ավելորդ է ասել, թե Իրաքում ամռանը ջուրը որքան անհրաժեշտ է։

Այս սարսափի մեջ եզդիները շարունակում են մտածել, որ իրենց երեխաները մայրենի լեզվով ուսում ստանան, ոչ թե արաբերենով։ Մանկավարժները քիչ են, բայց մարդիկ փորձում են տրանսպորտ գտնել՝ երեխաներին նման դպրոցներ տանելու համար։

Բարձրագույն կրթությամբ բժիշկներն այստեղ հաշված են։ Հիմնականում որպես բժիշկ են աշխատում միջին մասնագիտական կրթություն ստացած բուժեղբայրները։ Եթե որևէ մեկը վիրահատության կարիք ունի, ապա դրա համար ոչ միայն գումար, այլև անհրաժեշտ պայմաններ չկան․ ստիպված են հարյուրավոր կիլոմետրեր գնալ Մոսուլ կամ Իրաքյան Քրդստան, և երկու շաբաթ էլ կարանտինի մեջ սպասել այնտեղ։

Մարդկանց մի կերպ հաջողվում է մեկ-երկու ոչխար, թթի կամ խաղողի տնկի, գարու կամ բանջարեղենի սերմ հայթայթել։ Այստեղ ինչպես իրենք են ասում՝ քարից հաց են քամելու։

«Երբեմն միջազգային կազմակերպություններն օգնում են տնկիներ կամ անասուն ձեռք բերելու հարցում։ Կարող են ջերմոցների համար կոնստրուկցիաներ կամ պոմպերի համար գեներատորներ տրամադրել։ Ոմանց ժամանակավոր աշխատանքով են ապահովում։ Ոմանք էլ ոստիկանություն կամ կառավարական բանակ են գնում», - պատմում է Չոմերը։

Խանասոր

Սինջար լեռից դեպի հյուսիս գտնվող եզդիների գյուղերից մեկը անվանել են Խանասոր։ Այդպես է կոչվել Վանա լճի մոտակայքում գտնվող գյուղերից մեկը, որտեղ ավելի քան մեկ դար առաջ հայ ֆիդայիները պայքարել են թուրքական բանակի դեմ։ Ազատագրական մարտերի առաջնորդներից մեկին՝ Սարգիս Մեհրաբյանին, Խանասորի Վարդան էին անվանում։ Նրանց օգնում էին տեղացի եզդիները (Վանի շուրջ եզդիների մի քանի տասնյակ գյուղ կար)։ Նույն անունով գյուղ կա նաև Սինջարից դեպի հյուսիս, որը նայում է ներկայիս Թուրքիային։ Խանասոր ու Սնունի բնակավայրերն ամենաշատն են տուժել հարվածներից։

Մինչ ԻԳԻԼ-ի հարձակումները Սինջարում մոտ 360 հազար մարդ էր ապրում․ եզդիներն ու քրիստոնյաների մի փոքր խումբ։ Բոլորը ստիպված էին փախչել տեղահանված անձանց ճամբարներ։ 80-ից 120 հազարը Կանադա, Ավստրալիա, Գերմանիա ու այլ երկրներ են փախել։ Մոտ 100 հազարն արդեն վերադարձել են։

© Photo : provided by Jamil ChomerՋամիլ Չոմեր, Սինջարում եզդիական համայնքի ներկայացուցիչ
Ի հեճուկս Թուրքիայի․ ինչո՞վ են ապրում Սինջարի եզդիները և ինչու սիրեցին հայերին - Sputnik Արմենիա
Ջամիլ Չոմեր, Սինջարում եզդիական համայնքի ներկայացուցիչ

«Մենք ապրել ենք տեղահանված անձանց համար նախատեսված 15 ճամբարներում, որոշ ճամբարներում քրիստոնյաների հետ էինք, ամեն ինչ կիսում էինք նրանց հետ։ Մինչ պատերազմն այսպես էինք ապրում, հիմա էլ ենք այդպես ապրում»,- ավելացրեց Չոմերը։

Սինջարում քրիստոնեական երեք եկեղեցի կար։ Իրենց «խաղաղության կրոնի» կողմնակիցներ անվանող իսլամիստները մինչև հիմքը քանդել են դրանցից երկուսը, երրորդը՝ հրդեհվել է։ Երբ եզդիները Սինջար վերադարձան ու դեռ նոր էին փոշուց վերականգնում իրենց տները, նրանք եկան փլատակների մոտ, փայտի կտորներից խաչեր պատրաստեցին ու եկեղեցիների մոտ դրեցին՝ հնարավորինս բարձր։

«Սինջարում ասորիների ավելի քան քսան ընտանիք կար, մի քանիսն էլ՝ Խանասորում ու Սնունիում։ Նրանց մի մասը վերադարձել է։ Ասորիները մեզ մոտ հայտնի են որպես լավ մեղվաբույծներ, այդ պատճառով միջազգային ծրագրերի շրջանակում նրանց մեղվի փեթակներ են բաժանել։ Հիմա նրանց հետ սար են գնում», - պարզաբանեց Չոմերը։

Մինչ պատերազմը եզդիները նույնիսկ ընտանիքներով ընկերություն են արել։ Նրանք մուսուլմանների հետ նույնկերպ ընկերություն են արել, ինչպես ժամանակին հայերի հետ, դա կոչվում է «կիրվա» (եզդիների մոտ դա կոչվում է «կրիֆ»)։ Նրանք ամեն հարցում օգնում էին, հյուր գնում միմյանց ու մասնակցում հուղարկավորության արարողություններին։

«Իհարկե բոլորը չեն, որ գրոհայինների կողմն են անցել, շատերն իրենք են փախել նրանցից։ Բայց միևնույնն է շատ դժվար կլինի վերականգնել նախկին հարաբերությունները»,- ասում է Չոմերը։

© Sputnik / Asatur YesayantsՌուստամ Բաքոյան, եզդի համայնքի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
Ի հեճուկս Թուրքիայի․ ինչո՞վ են ապրում Սինջարի եզդիները և ինչու սիրեցին հայերին - Sputnik Արմենիա
Ռուստամ Բաքոյան, եզդի համայնքի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Սնունիում նաև մի քանի հայ ընտանիք է ապրում, իսկ նախորդ սեպտեմբերին իրաքյան եզդիների պատվիրակությունը Չոմերի հետ միասին Հայաստան է եկել (այցը կազմակերպել էր ԱԺ պատգամավոր, եզդիների համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը)։ Ճիշտ է, նրանց մոտ հետաքրքիր զգացողություն էր․ նրանք օտար երկրում էին, սակայն ամեն ինչ այնքան սովորական ու ջերմ էր, ինչպես հայրենի Սինջարում։

«Մենք, իհարկե, հաճախ էինք հանդիպում եզդիների հետ։ Բայց հայերն էլ էին մեզ շատ ջերմ ընդունում, ասես նրանց համար մերոնքական լինեինք։ Շատ սիրեցինք հայերին, հայկական խոհանոցը, եղանակը․․․ Ամեն ինչ սիրեցինք», - ժպտում է մեր զրուցակիցը։

Նշենք՝ Սինջարում արդեն աշխատում են երիտասարդ եզդիներ, բարձր որակավորում ունեցող բժիշկներ, որոնք վերջերս են համալսարանն ավարտել։ Այստեղ բժիշկներն ու ուսուցիչներն ամենածանր պայմաններում հավասար աշխատում են գյուղացիների, մեխանիկների ու վարորդների հետ։

Հոդվածը գրելու հարցում աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում եզդի համայնքի ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին։

* «Իսլամական պետությունը», ԻՊ կամ ԻԳԻԼ-ը Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն է։

Լրահոս
0