ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. «Քայլ դեպի տուն» ծրագիրն այս ամառ կանցկացնի առցանց ձևաչափով։ Տեղեկությունը հայտնում կառավարության մամուլի ծառայությունը։
Ծրագիրը կընթանա օգոստոսի 3-28-ը և կիրականացվի 2 փուլով՝ ներառելով հայոց լեզվի և պատմաճանաչողության դասընթացներ, վիրտուալ այցեր համայնքներ (Հայաստանում և սփյուռքում), ինտերակտիվ քննարկումներ, բանավեճի ակումբ, առցանց կրթական խաղեր, հանդիպումներ մշակույթի և արվեստի գործիչների, նախորդ տարվա մասնակիցների հետ, աշխատարաններ և համայնքային նախագծեր:
Ինչո՞ւ դիմակով չեք․ ճապոնացին ոտքով հասել է Հայաստան ու համավարակի պատճառով մնացել այստեղ
Հետաքրքիր և ակտիվ ծրագրի շնորհիվ սփյուռքահայ պատանիներին և երիտասարդներին հնարավորություն կտրվի ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին, սովորել մայրենի լեզուն և հայաստանցի երիտասարդների հետ շփման միջոցով ճանաչել իրենց հայրենիքը: Վիրտուալ այցերով մասնակիցները կլինեն Տաթևից մինչև Ամբերդ, Սաղմոսավանքից Մատենադարան ու Էրեբունի թանգարան:
Առցանց ծրագրին կարող են մասնակցել 12-18 տարեկան սփյուռքահայ պատանիներն ու երիտասարդները: Մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է հուլիսի 20-ը: Հայտադիմումը լրացնելու համար պետք է այցելել հետևյալ հղմամբ:
Կորոնավիրուսի հոգեբանական հետևանքները, կամ 24 ժամ սկեսուրի հետ նույն բնակարանում
Հիշեցնենք` սփյուռքահայերին Հայաստան բերելու ծրագիրն առաջին անգամ «Քայլ դեպի տուն» խորագրով անցկացվեց 2018 թվականի օգոստոսին։ Մինչ այդ ՀՀ սփյուռքի նախարարությունն ամեն տարի կազմակերպում էր «Արի տուն» ծրագիրը։