ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից ևս 10 պացիենտ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Նախարարությունից հայտնում են նաև, որ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 147 է:
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 415–ով և դարձել 25 542։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 904 մարդ, կատարվել է 111 844 թեստավորում, առողջացել են վարակվածներից 14 048-ը։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 415 նոր դեպք և 751 առողջացած։