00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ասա՝ որտեղ ես ապրում, ասեմ՝ ինչքան ես վճարելու. պաշտոնյաների պատասխանը բնիկների ֆլեշմոբին

© Sputnik / Andranik GhazaryanБольшая стирка
Большая стирка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ատոմ Ջանջուղազյանը, Բաբկեն Թունյանն ու Սուրեն Թովմասյանը կառավարության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում փորձեցին ներկայացնել, թե ինչպես է գույքահարկը փոխելու բնիկ թոշակառուների ու եկվոր հարուստների կյանքը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Գույքահարկի մասին նոր օրենքը բյուջեն լցնելու նպատակ չունի: Այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով` այս օրենսդրական փոփոխությունը տեղավորվում է հարկային համակարգի փոփոխությունների՝ կառավարության հռչակած քաղաքականության տրամաբանության մեջ և մեկ օրում ծագած գնահատական չէ:

«Նոր կանոններով առաջին վճարումը մեր քաղաքացիները կատարելու են 2021 թ-ի դեկտեմբերին: Այսինքն՝ որքան էլ լավ կամ վատ լինի բյուջեի վիճակը, դրա վրա այս փոփոխոթյունն ազդեցություն չի ունենա:Բացի այդ, այս փոփոխությունը տեղի կունենա աստիճանական ներդրման համակարգով՝ 6 տարվա ընթացքում»,- ասաց Ջանջուղազյանը:

Նա նաև նշեց, որ գույքահարկի արժեքների վերանայման արդյունքում համայնքային բյուջեների եկամուտները կավելանան շուրջ 4անգամ, ինչը թույլ կտա նաև համայքային զարգացման ռեալ ծրագրեր իրականացնել:

Самвел Алексанян - Sputnik Արմենիա
Հայ օլիգարխները պատկառելի գույքահարկ կվճարեն իրենց դղյակների համար

«Այսօր դա մոտավորապես 10 մլրդ դրամի սահմաններում է, հետագայում կլինի 40 մլրդ դրամի սահմաններում, մի փոքր ավելի»,- ասաց ֆինանսների նախարարը:

Ասուլիսին մասնակցող ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ անդրադարձավ ճգնաժամի պայմաններում գույքահարկի ավելացման մասին քննադատություններին, նշելով, որ դրանք արդարացի չեն, քանի որ առաջին տարում՝ 2021թ-ին, գույքահարկը վճարվելու է ընդամենը 25%-ով, իսկ 100%-ի հասնելու է միայն 6 տարի անց՝ աստիճանաբար:

Խոսելով երևանի կենտրոնում «թանկարժեք» բնակարաններում բնակվող թոշակառուների ֆինանսական խնդիրների մասին ու այն մտավախությանը, որ նրանք չեն կարողանալու վճարել իրենց բնակարանների համար, Թունյանը նշեց, որ նախ պետք է հասկանալ, թե թոշակառուներից քանիսն են ապրում թանկարժեք բնակարաններում ու գույքահարկի արժեքը համադրել նրանց իրական եկամւտների հետ:

Թանկ և էժան տներ Հայաստանում. ով որքան է վճարելու անշարժ գույքի համար

Պատգամավորը չբացառեց, որ կպարզվի` թոշակառուները բացի թոշակից նաև այլ եկամուտներ ունեն, օրինակ՝ արտասահմանից գումարներ են ստանում իրենց զավակներից ու ի վիճակի են վճարելու հարկերը:

Այդուհանդերձ, եթե պարզվի, որ թոշակառուն իսկապես ի վիճակի չէ հարկ վճարելու, օրենքով արգելված է նրա թոշակի վրա արգելանք դնելը: Բացի այդ, համայնքի ավագանին նման բնակիչներին արտոնություններ տրամադրելու իրավունք է ունենալու: 

«Օրինակ՝ Նալբանդյան փողոցում 75 քմ-անոց բնակարանի համար այսօր վճարում են տարեկան 25 000 դրամ, հետո վճարելու են 71 000 դրամ: Սա նորակառույցներն են: Իսկ մինչև 1975 թ-ը կառուցված շենքերի համար մեր բնիկ երևանցիները, օրինակ, Տիգրան Մեծի պողոտայում 70 քմ-ի համար վճարելու են 17 000 դրամ, առաջին տարում՝ 4000 դրամ: Մոսկովյան փողոցում 70 քմ-ի համար վճարելու են 25 000 դրամ, առաջին տարում՝ 7000 դրամ»,- ասաց Թունյանը՝ հավելելով, որ առաջիկայում կսկսի գործել առցանց հաշվիչը, որով մարդիկ կկարողանան իրենք հաշվարկել իրենց գույքահարկի չափը, ինչից հետո առկա մտահոգությունները, նրա համոզմամբ, կփարատվեն:

Ճոխ բնակարանները, որոնց տարեկան գույքահարկը գերազանցելու է 64 000 դրամը, Բաբկեն Թունյանի տվյալներով` Հայաստանում 9500 հատ են:

Իսկ 276 500 բնակարանների կադաստրային արժեքը 3 մլն դրամից ցածր է, ու դրանք այսօր ընդհանրապես չեն հարկվում:

«Նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այս բնակարանների սեփականատերերը տարեկան վճարելու են մինչև 1000 դրամ, և դա` 2026թ-ին։ Այսինքն՝ առաջին տարում վճարելու են 250 դրամ: Այս 276 500 բնակարաններից 90 000-ը տարեկան վճարելու են 35 000 դրամ»,- հայտնեց պատգամավորը:

Вардан Арамян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արամյան. «Ինչո՞ւ գույքահարկից ազատենք բոլորին անխտիր` անկախ սոցիալական վիճակից»

Ինչ վերաբերում է ոչ թանկարժեք բնակելի տներին, 3 մլն դրամը չգերազանցող նման տների քանակը Հայաստանում Թունյանի տվյալներով` 240 000 է: Դրանցից 86 000-ը վճարելու են տարեկան մինչև 1000 դրամ, 92 000-ը՝ 1000-3000, 28 000-ը՝ 3000-5000 դրամ:

«Եթե այս գումարներն այս մարդկանց համար մեծ բեռ է, նշանակում է՝ մենք այստեղ մեծ անելիք ունենք, բայց ոչ թե հարկային համակարգի առումով, այլ մարդկանց սոցիալական վիճակն ու եկամուտներն ավելացնելու առումով»,- ասաց Թունյանը:

Ճոխության հարկ. դղյակների տերերը կզրկվեն սիմվոլիկ հարկեր վճարելու հնարավորությունից

ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն էլ հայտնեց, որ 1994թ-ից ի վեր Երևանի կենտրոնում 1քմ հողի կադաստրային արժեքը 2585 դրամ էր: Այսօր, արդեն, այն հաշվարկվում է 330 000 դրամով:

«Հողի կադաստրային ու շուկայական արժեքները ոչ մի աղերս չունեին իրար հետ: Այս ամբողջ փոփոխության նպատակն այն էր, որ դրանք համապատասխանեցվեն իրար»,- ասաց Թովմասյանը:

Իսկ Երևանի կենտրոնի նորակառույց շենքերում բնակարանների 1 քմ-ի արժեքը, նրա խոսքով, այսօր հաշվարկված է 700 000 դրամով, բնակելի տներինը՝ 420 000 դրամով:

ՀՀ տարածքը բաժանված է 20 գոտիների, և գոտիականությունից կախված` դրանց արժեքները նվազում են:

Հեռավոր գյուղական բնակավայրերում, կադաստրի կոմիտեի ղեկավարի խոսքով, բնակելի տների գույքահարկը 2026թ-ից հետո տարեկան կկազմի շուրջ 3-5 հազար դրամ: Իսկ վագոն-տնակներոմ բնակվող քաղաքացիները չեն հարկվի, քանի որ նրանց տնակներն ամրակցված չեն հողին:

Պետությունն էլ չի օգնի հարուստներին․ 2021 թ–ից ԱԱՀ արտոնությունները կկրճատվեն

Հիշեցնենք՝ հունիսի 25-ին ՀՀ ԱԺ-ն կառավարության առաջարկով ընդունեցեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» օրենսդրական փաթեթը, որն ուժի մեջ է մտնելու 2021 թ.-ի դեկտեմբերից:

2021թ․-ից հարկի բարձրացումը ուժի մեջ կմտնի 25%-ով և մինչև 2026թ․-ն աստիճանաբար կհասցվի 100%-ի։

Լրահոս
0