00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսի պատճառով կարող ենք հացի խնդիր ունենալ. կառավարությունը լուծում է փնտրում

© Sputnik / Asatur YesayantsГород во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван
Город во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետի դիտարկմամբ` Հայաստանն առաջիկայում կարող է ոչ միայն հացի, այլև բուսական յուղի ու խոզի մսի լուրջ դեֆիցիտ ունենալ: Կորոնավիրուսի դեմ փողն էլ չի փրկի:

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Կորոնավիրուսի տարածման հետևանքով ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում Հայաստանում կարող է պարենային խնդիր առաջանալ: Պնդումն այս անգամ ոչ թե ընդդիմադիրներինն է, այլ հենց ՀՀ կառավարությանը:

Самвел Аветисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Համավարակի պատճառով հացահատիկի ներկրման գործընթացում լուրջ խնդիրներ կլինեն. Ավետիսյան

Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված պայմաններում Հայաստանում պարենային անվտանգության, մասնավորապես՝ ցորենի ապահովման անհրաժեշտությունից դրված` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր» է մշակել:

Նախագիծն այսօր հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական հարթակում:

«Կորոնավիրուսի տարածման հետևանքով ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում խնդիր է առաջանում տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով բարձրացնել ինքնաբավության մակարդակը և նպաստել պարենային անվտանգության ապահովմանը»,- ասված է ծրագրի հիմնավորման մեջ:

Տնտեսական խնդիրներից զատ՝ ունենալու ենք նաև պարենի անվտանգության խնդիր. Արմեն Սարգսյան

Ծրագրով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին աշնանացան ցորենի «էլիտա» տեսակի սերմերի գնի մասնակի սուբսիդավորում՝ 1 կգ-ի համար 70 դրամի չափով:

Նախագծի ընդունումն, Էկոնոմիկայի նախարարության համոզմամբ, կնպաստի ՀՀ-ում ցորենի բերքատվության շուրջ 30 %-ով ավելացմանը:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ անցյալ տարի արդեն Հայաստանը ցորենի արտադրության ամենավատ ցուցանիշներն է ունեցել:

«Բայց եթե 2019-ին դա չի նկատվել, որովհետև մենք անարգել ներմուծում ենք ունեցել ու շուրջ 400 000 տոննա ներմուծել ենք, ապա այս տարի հայտնի պատճառներով ներմուծման դժվարություններ կլինեն: Բացի այդ, միջազգային շուկայում ևս հացահատիկի պահանջարկը մեծացել է, իսկ առաջարկը՝ կրճատվել: Այս առումով` մենք անհանգստանալու տեղ ունենք»,- ասաց նա:

Սամվել Ավետիսյանի խոսքով` խնդրի լուծում կարող է լինել ապագային միտված, ֆյուչերսային գործարքների կնքումը, ինչն առավել կանխատեսելի կդարձնի պարենային ապահովման վաղվա օրը:

Уборка зерновых на Юге России - Sputnik Արմենիա
Ամենաաղքատ մարզը կերակրում է հանրապետությանը. Շիրակում հացահատիկի բերքն աննախադեպ է

«Թե չէ` մեր որոշ նախկին նախարարներ ու վարչապետներ ասում էին՝ փող ունենամ, ամեն ինչ էլ կառնեմ: Բայց մենք միշտ ասել ենք, որ աշխարհում կարող է այնպիսի իրավիճակ փոխվի, որ ոչ բոլոր փող ունեցողներին հասնի այդ ապրանքը, որովհետև հզորներն ավելի շատ փող ունեն ու ավելի մեծ ազդեցություն ունեն միջազգային շուկայում և կարող են մեզ ուղղակի բաժին չթողնել»,- ասաց նա:

Տարեկան դրսից ներկրվող մեր 400 000 տոննա ցորենը, գյուղատնտեսության նախկին պաշտոնյայի դիտարկմամբ, միջազգային շուկայի համար թեև չնչին ծավալ է, բայց Հայաստանի համար այն գրեթե ողջ տարվա պաշար է, քանի որ ՀՀ-ի տարեկան սպառումը տարեկան 390-420 հազար տոննա է կազմում: Իսկ տեղում աճեցվող ցորենը ոչ միայն շատ քիչ է, այլև անորակ՝ հաց թխելու համար:

Միսը, կարագը, ձեթը ոչ միայն չեն թանկանա, այլև կէժանանան, բայց ոչ ընդմիշտ

Ի դեպ, Սամվել Ավետիսյանի դիտարկմամբ, Հայաստանին առաջիկայում ոչ միայն ցորենի, այլև բուսական յուղի ու խոզի մսի լուրջ դեֆիցիտ է սպառնում, քանի որ այս ապրանքային շուկաները ևս գրեթե ամբողջությամբ կախված են ներկրումներից:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2015 թվականի համեմատ 2019 թվականին աշնանացան ցորենի ցանքատարածությունները ՀՀ-ում նվազել են շուրջ 44,1 %-ով, բերքատվության մակարդակը՝ 42%-ով, ինչի արդյունքում ստացված բերքի ընդհանուր ծավալը նվազել է 68,7 %-ով՝ կազմելով ընդամենը 110 300 տոննա:

Եթե 2014 թվականին Հայաստանն ապահովում էր իր ցորենի պահանջարկի 48,7%-ը, ապա 2018 թվականին այդ ցուցանիշը կազմել է 31,5%:

Լրահոս
0