ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, Instagram-ի իր էջում գրել է, որ Մոսկվայում բնակվող հայերը համախմբվել են, որպեսզի օգնեն թանկարժեք բուժման կարիք ունեցող փոքրիկ Ադա Քեշիշյանցին. նրա մոտ ախտորոշվել է SMA` ողնաշարի մկանային ատրոֆիա։
Լևինայի խոսքով` հայտնի պրոդյուսեր, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կինը ՝ Էլինան, դիզայներ Arutmscw-ի հետ ստեղծել է ջինսե բաճկոնների հավաքածու, և բաճկոնների վաճառքից ստացած ամբողջ հասույթը կուղղվի երեխայի բուժմանը:
Լևինայի հետևորդները ողջունել են բարեգործական նախաձեռնությունը և բազմաթիվ շնորհակալական խոսքեր գրել։
«Կեցցեք, որ փրկում եք երեխային, ապրեն հայերն իրենց միասնությամբ, շնորհակալ եմ, որ օգնում եք», - գրել են նրանք:
Մինչև 6 տարեկան երեխաները կորոնավիրուսի ամենավտանգավոր տարածողներ են ճանաչվել
Փոքրիկ Ադան ընդամենը 8 ամսական է։ Նա ծնվել է Ստավրոպոլի երկրամասում և հազվագյուտ գենետիկ հիվանդություն ունի։ Ախտորոշումը հաստատվել է մոլեկուլային գենետիկական հետազոտության արդյունքներով։ 1-ին տիպի SMA-ն հիվանդության ամենալուրջ ձևն է, և մինչև վերջերս այն համարվում էր մահացու հիվանդություն, բայց այսօր արդեն կա մի դեղամիջոց, որը կարող է ամբողջությամբ բուժել այն։ Եթե հիվանդությունը չի բուժվում մինչև երկու տարին լրանալը, երեխան կարող է մահանալ:
Հաղթահարեցի հիվանդությունը, բայց ինձ հաղթած չեմ զգում. բժիշկ Տոնոյան
Երեխային օգնելու համար անհրաժեշտ է 2 400 000 դոլար։ Բավարար գումարը հայթայթելու համար երեխայի մայրիկը դիմել է հանրության օգնությանը։
Ավելի վաղ Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում հրապարակել էր փոքրիկ Ադայի տվյալները և խնդրել, որ մարդիկ օգնեն։
Կորոնավիրուսն ու կավասակիի համախտանիշը. ո՞ր դեպքերում է վտանգվում երեխայի կյանքը