00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թբիլիսիի Մահիկյաններից վերջինը, ինչ է թաքնված հայ բժշկի վիտրաժային դռան հետևում

© Sputnik / Ekaterina MikaridzeВитражное стекло над парадной дверью дома Александра Магикяна, Тбилиси
Витражное стекло над парадной дверью дома Александра Магикяна, Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թբիլիսին հայտնի է իր ճարտարապետական հուշարձաններով, սակայն դրանցից բոլորը չէ որ ուսումնասիրված են։ Ցանկության դեպքում քաղաքում հնարավոր է հայտնաբերել շենքեր, որոնց պատմությունը դեռ առեղծված է։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի Sputnik. Sputnik Գրուզիայի սյունակագիր Եկատերինա Միկարիձեն ընթերցողներին շարունակում է ծանոթացնել Թբիլիսիի ճարտարապետական գանձերի հետ։ Այս անգամ նա  ներկայացնում է մի տան պատմություն, որում ապրել է բժիշկ Ալեքսանդր Մահիկյանը։

Ալեքսանդր Մահիկյանը ապրում էր Բեբուտովսկայա փողոցում, որն այժմ Ասաթիանի է կոչվում։ Նա աղեստամոքսային հիվանդություններ էր բուժում, նաև մանկաբուժությամբ զբաղվում։ 

© Sputnik / Ekaterina MikaridzeԱլեքսանդր Մահիկյանի տունը, Թբիլիսի
Թբիլիսիի Մահիկյաններից վերջինը, ինչ է թաքնված հայ բժշկի վիտրաժային դռան հետևում - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Մահիկյանի տունը, Թբիլիսի

Ի՞նչ կարելի է պատմել նրա տան մասին։ Շենքը երկրաչափորեն այնքան ճշգրիտ ու հարթ է կառուցված, ասես՝ որևէ թերություն չունի։ Տան երկու կողմերում երկար լուսամուտներ են, մուտքի դռան վերևում մասկարոն կա։ Պատուհանների մեջ արտացոլվում է կապույտ երկինքը։ Մի խոսքով՝ սա այն տներից է, որոնք վստահություն ու նույնիսկ վախ են ներշնչում։ Այս նրբագեղ ստեղծագործության հեղինակը ոչ այնքան հայտնի ճարտարապետ Գերոգի Ալաջանովն է։

© Sputnik / Ekaterina MikaridzeԱլեքսանդր Մահիկյանի տան շքամուտքի մասկարոնը
Թբիլիսիի Մահիկյաններից վերջինը, ինչ է թաքնված հայ բժշկի վիտրաժային դռան հետևում - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Մահիկյանի տան շքամուտքի մասկարոնը

Տանտերը երիտասարդ տարիքում կրթություն է ստացել Գերմանիայում։ Բժշկի մասնագիտություն ստանալուց հետո Թիֆլիս է վերադարձել ու ամուսնացել է հարուստ առևտրականի դստեր հետ, հետո կառուցել է այս եռահարկ տունը։ Շինանյութերը Գերմանիայից է բերել։ Առաջ ընկնելով ասենք, որ 1956 թվականին Ալեքսանդր Մահիկյանը տեղափոխվել է Հայաստան։ Այդ ժամանակ արդեն Թբիլիսիում ազգականներ չուներ։ Նա Մահիկյանների վերջին ներկայացուցիչն էր։

© Sputnik / Ekaterina MikaridzeԱլեքսանդր Մահիկյանի տան բակի դռները, Թբիլիսի
Թբիլիսիի Մահիկյաններից վերջինը, ինչ է թաքնված հայ բժշկի վիտրաժային դռան հետևում - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Մահիկյանի տան բակի դռները, Թբիլիսի

Բժիշկն ապրել է այս տանն ու միաժամանակ սենյակներ է տվել վարձակալությամբ։ Սովորական պատմություն է․ տան տարածքի կեսը կոմերցիոն նպատակներով է օգտագործվել։ Ինչ վերաբերում է յուրահատուկ ապակենկարին, ճիշտն ասած, պահպանված ապակին հաճելիորեն զարմացնում է։ 90-ականներին պատմական տներից շատերի շքամուտքերը ավազակային հարձակման էին ենթարկվում։ Թալանում էին այն ամենը, ինչը հնարավոր էր։ Իսկ ահա Մահիկյանների տան ապակենկարը հրաշքով փրկվել է։

© Sputnik / Ekaterina MikaridzeԱլեքսանդր Մահիկյանի տան առջևի դռան ապակենկարը, Թբիլիսի
Թբիլիսիի Մահիկյաններից վերջինը, ինչ է թաքնված հայ բժշկի վիտրաժային դռան հետևում - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Մահիկյանի տան առջևի դռան ապակենկարը, Թբիլիսի

Մինչ վերջերս ապակին բարձիթողի վիճակում էր։ Պատկերը տեսնելու համար վառ երևակայություն էր պետք։

Հետո այդ տանը սկսեց ապրել վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Տոմա Չագերիշվիլին։ Նա իր ընկերոջ՝ հայտնի պատմաբան ու հիմա արդեն քաղաքական գործիչ Ալեկո Էլիսաշվիլիի հետ որոշեց մաքրել ապակենկարը։ Աստիճան դրեցին, բարձրացան, ապակին կեղտից մաքրեցին։ Ու վերջ, այն արդեն նոր գույներով փայլեց։

Միայն թե չքանդվի. Թիֆլիսի հայկական այս շենքը բազմաթիվ գաղտնիքներ ունի

Մահիկյանի պատմությունը ներկայացրել է տան բնակիչներից Էթերին։

- Մայրս տարբեր պատմություններ գիտեր։ Հին հարևանները երեկոյան հավաքվում էին վերանդայում ու տան սեփականատիրոջ մասին պատմություններ պատմում։ Դուստրն ավելի շուտ է հեռացել ։ Բայց այդ ամենն ինքս չեմ տեսել, մորս պատմածով գիտեմ։ Նա արդեն ողջ չէ։ Գիտեմ, որ շատ լավ բժիշկ է եղել։ Մորս խորհուրդ էր տալիս պարտադիր թութ ուտել։ Ասում էր՝ թութը շատ օգտակար է ու փրկում է շատ հիվանդություններից, - պատմեց Էթերին։

© Sputnik / Ekaterina MikaridzeԱլեքսանդր Մահիկյանի տան տեսարանը՝ բակից, Թբիլիսի
Թբիլիսիի Մահիկյաններից վերջինը, ինչ է թաքնված հայ բժշկի վիտրաժային դռան հետևում - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Մահիկյանի տան տեսարանը՝ բակից, Թբիլիսի

Նրա խոսքով՝ ցարական ժամանակներում տունն ամբողջովին բժշկին էր պատկանում, նրա ընտանիքը վերևի հարկում էր ապրում, ներքևի հարկերը վարձով էր տալիս։ Հետո կոմունիստները եկան, ամեն ինչ ազգայնացրին, նրանց խտացրին։

Էթերին ցույց տվեց իրենից ձախ գտնվող սենյակն ու ասաց, որ բժիշկը հենց այդտեղ է ապրել։

Ականավոր թիֆլիսահայերի տունը քանդվում է մարդկանց աչքերի առաջ. լուսանկարներ

- Գիտեք, ի՞նչն է ամենավատը։ Մեզ երիտասարդ տարիքում հաճախ այնքան հետաքրքիր պատմություններ են պատմում, իսկ մենք քիչ բան ենք հիշում։ Երբ սկսում ենք հետաքրքրվել պատմությամբ, արդեն ուշ է։ Հիմա այդ պատմությունները լինեին, կգրեի ու կպահեի,- ափսոսանքով նշեց նա։

© Sputnik / Ekaterina MikaridzeԱլեքսանդր Մահիկյանի տան տեսարանը՝ բակից, Թբիլիսի
Թբիլիսիի Մահիկյաններից վերջինը, ինչ է թաքնված հայ բժշկի վիտրաժային դռան հետևում - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Մահիկյանի տան տեսարանը՝ բակից, Թբիլիսի

Հայացք եմ նետում երկրորդ հարկին։ Էթերին նույն տեղում է, ճաղաշարի մոտ։ Հրաժեշտ է տալիս ու գնում դեպի մութ կամարը։ Քայլում եմ՝ մեկ, երկու, երեք։ Կամարն ասես ներկայից անցյալ ճանապարհորդելու պորտալ լինի։ Եվս մեկ-երկու վայրկյան ու իրականություն կվերադառնամ ու մանկությանս պատկերները թիկունքիս հետևում կմնան․․․

Լրահոս
0