ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այսօր գերազանցել է 9.5 մլն–ը: Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։
Հունիսի 25-ի դրությամբ բացահայտված վարակվածների թիվը 9 532 038 է։ Համավարակի զոհ է դարձել 485 122 մարդ։
Կորոնավիրուսի տարածման տեմպերով առաջատար երկրների եռյակն անփոփոխ է մնում` ԱՄՆ, Բրազիլիա, Ռուսաստան։
Այսպես, Միացյալ Նահանգներում COVID-19 է հայտնաբերվել 2 462 554 մարդու մոտ։ Մահվան ելքերը 124 281–ն են։
Երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է։ Այստեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 192 474 մարդու մոտ։ Մահացել են 53 874-ը։
Աղբյուրի համաձայն` երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը։ COVID-19–ի բացահայտված դեպքերի քանակն այստեղ 606 881 է, կորոնավիրուսի բարդացումներից մահացել է 8 513 պացիենտ։
Բժիշկներն անդառնալի հետևանքներ են հայտնաբերել նրանց մոտ, ովքեր կորոնավիրուս են տարել
Երկրների առաջին տասնյակում են նաև Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պերուն, Չիլին, Իտալիան և Իրանը։
Չինաստանը, որտեղ COVID-19–ի բռնկումն առաջինն էր արձանագրվել, զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը։ Տվյալների համաձայն՝ Հայաստանը 50-րդ տեղում է։ Հունիսի 23 –ի համեմատ այն մեկ կետով բարելավել է իր տեղը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
«Հազում էի, ու պատասխանը դրական եղավ». Քրիստինե Պողոսյանն էլ է վարակվել կորոնավիրուսով