00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղի հարցում փուլայնությունը նորություն չէ․ 3 հիմնական հարց է քննարկվում

© Photo : official site of the MoD of RAАрмянские военнослужащие на практических занятиях по боевой стрельбе
Армянские военнослужащие на практических занятиях по боевой стрельбе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը շարունակում են մնալ Մադրիդյան սկզբունքները, որոնցում բազմաթիվ խութեր կան՝ տարածքներից մինչև կարգավիճակ ու հանրաքվե։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած «Իրադարձությունները Հայաստանում․ հայացք Մոսկվայից» տեսակապի ընթացքում ասաց, որ ղարաբաղյան բանակցությունների հիմնական խնդրահարույց հարցերը շարունակում են մնալ կարգավիճակը, հանրաքվեն ու փախստականները։

Официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова во время еженедельного брифинга (30 января 2020). Москвa - Sputnik Արմենիա
Արմատական առաջխաղացում չկա․ Զախարովան` ղարաբաղյան բանակցությունների մասին

Մարկեդոնովի խոսքով՝ բանակցությունների սեղանի շուրջ երեք հիմնական հարց է քննարկվում` Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ԼՂՀ-ի շրջանների անվտանգությունը և փախստականների խնդիրը։

«Կարգավորման ընդհանուր հիմք են հանդիսանում թարմացված Մադրիդյան սկզբունքները»,-ասաց Մարկեդոնովը։

Խոսելով ՌԴ արտգործնախարարի հայտարարած փուլային լուծման մասին` նա նշեց, որ այդտեղ ոչ մի սենսացիա չկա։ Այդ բնութագրումն օգտագործվում էր դեռ 2-3 տարի առաջ, այն առկա է նաև Մադրիդյան սկզբունքներում։

Ընդ որում՝ փուլային լուծումը չի ենթադրում երկու հստակ փուլ՝ Ղարաբաղի շրջակայքի շրջաններից հայկական զորքերի դուրսբերում և կարգավիճակի հարցի քննարկման անորոշ ժամկետ։

Մեզ համար չափազանց էական է ձևավորել ղարաբաղյան հարցի փաթեթային շրջանակ. նախարար

«Խոսվում է այն մասին, որ շրջաններից զորքի դուրսբերումը պետք է կապվի կարգավիճակի հարցի հետ։ Ոչ թե ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ, այլ զուգահեռ։ Չէ՞ որ դուրսբերումը կապված է անվտանգության համար ակնհայտ ռիսկերի հետ»,-նշեց Մարկեդոնովը։

Նրա խոսքով՝ մեծ վտանգ կա, որ եթե հայկական զորքերը հեռանան յոթ շրջաններից, հակամարտությունը կսրվի։ Հիմնական խութերից է նաև հանրաքվեի հարցը։ Այն գրառված է թարմացված Մադրիդյան փաստաթղթերում՝ իբրև իրավաբանորեն պարտադիր կետ։ Իսկ Ադրբեջանի համար դա վտանգավոր է, քանի որ Ղարաբաղում կարող են քվեարկել Ադրբեջանից դուրս կարգավիճակի համար։ Այսպիսով, փուլ առ փուլ լուծման հարցում սենսացիա չկա, հարցն այն է, թե ինչպես ենք դա հասկանում։

Встреча глав МИД Армении и России Зограба Мнацаканяна и Сергея Лаврова (11 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Լավրովը զանգել է Մնացականյանին. խոսել են ղարաբաղյան խնդրից ու կորոնավիրուսից

Կան նաև այլ «անդունդներ»։ Օրինակ՝ Հայաստանի հետ անվտանգ միջանցքի հարցում։ Խոսքը միայն Լաչինի՞ մասին է, թե՞ Լաչինի և Քելբաջարի։ Որոշակի առումով Քելբաջարն անգամ Լաչինից կարևոր է. այնտեղ են գտնվում ջրային ռեսուրսների 90 տոկոսը։

Սրանք բոլորը տարաձայնություններ առաջացնող հարցեր են բանակցությունների համար։ Իսկ բանակցությունները շատ բարդ են անցնում և ավելի շուտ կոնֆլիկտային կառավարում են հիշեցնում, քան բանակցություններ։ Գործընթացը կարող է շարունակվել ևս 10 տարի, արագ լուծման ոչ մի նախադրյալ չկա։ Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա խնդրի լուծման արագացումը նրա շահերից չի բխում։ Այս հարցում շտապողականություն պետք չէ։

«Ավելի շուտ մեր արևմտյան բարեկամներն են խոսում, որ ստատուս քվոն անտանելի է։ Ռուսաստանը կարծում է, որ եթե այս ստատուս քվոն լավագույն լուծումն էլ չէ, բայց լավ կլինի բանակցությունների ընթացքում վերջնական փոխզիջման հասնել։ Դա ավելի լավ է, քան շտապողականությունը, որը կարող է քանդել ողջ կոնստրուկցիան»,-ասաց Մարկեդոնովը։

«Փուլային տարբերակի մասին նույնիսկ ակնարկ չկա». ՀՀ ԱԳՆ–ն`Ղարաբաղյան հակամարտության մասին

Նրա խոսքով` Կիպրոսում ու Մերձավոր Արևելքում նման շտապողականությունը լավագույն արդյունքների չհանգեցրեց։ Ավելի լավ է 10 տարի բանակցել, քան մեկ տարի կամ մեկ ամիս պատերազմել։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ կողմերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները վարում են փուլային լուծում նախատեսող փաստաթղթերի հիման վրա։ Ի պատասխան այդ հայտարարության` Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասել էր, որ հայկական կողմը չի համաձայնի որևէ լուծման, որը վտանգում է Արցախի բնակչության անվտանգությունը։

Կարիք չկա ավելի փորփրելու. Մնացականյանը` ղարաբաղյան հիմնահարցի բանակցությունների մասին

Լրահոս
0