00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԳՆ-ն անհանգստացած է. ԵԱՀԿ ՄԽ–ի հետ հեռավար տեսակապերից կարող է տվյալների արտահոսք լինել

© Sputnik / Andranik GhazaryanЗдание Министерства иностранных дел Армении
Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսի համաճարակի ընթացքում լայնորեն կիրառված Viber, Skype, Zoom, Webex և այլ հարթակներն, ԱԳՆ-ի համոզմամբ, անվտանգ չեն: Նախարարությունն առաջարկում է սեփական համակարգ ստեղծել՝ կարևոր տեղեկատվական արտահոսքերից խուսափելու համար:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն անհանգստացած է հեռավար խորհրդակցությունների անվտանգության պահպանմամբ: Նախարարության այս մտահոգությունն արտահայտված է այսօր կառավարության նիստում առանց զեկուցման ու քննարկման ընդունված որոշման նախագծում:

Руководитель научных разработок в компании Krisp Степан Саркисян на форуме WCIT (9 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հանգիստ և լսելի տեսակապ` նույնիսկ աղմկոտ վայրում. հայ ծրագրավորողների նորույթը

Դրանում նշված է, որ կորոնավիրուսի համաշխարհային ճգնաժամի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարը, փոխնախարարները, գլխավոր քարտուղարը, վարչության պետերը ստիպված են եղել հեռավար խորհրդակցություններ անցկացնել աշխարհի շուրջ 60 երկրներում գտնվող ՀՀ ներկայացուցչությունների, դիվանագետների հետ: Միաժամանակ ԱԳ նախարարը տեսակոնֆերանսներ է անցկացրել նաև օտարերկրյա պաշտոնյաների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու միջազգային այլ կառույցների ղեկավարների հետ:

Հիշյալ տեսակոնֆերանսները, ըստ ԱԳՆ-ի հիմնականում կազմակերպվել են Viber, Skype, Zoom, Webex և այլ հարթակների միջոցով: Իսկ դրանց սերվերները տեղակայված են որևէ երրորդ երկրի տարածքում:

«Չնայած այն հանգամանքին, որ տվյալ տեսակոնֆերանսներ ապահովող հարթակների կազմակերպությունները հայտարարում են, որ տվյալները պաշտպանված են, ստեղծված են անվտանգ կապուղիներ, և չի պահպանվում ոչ մի ձայնագրություն, այնուամենայնիվ անհրաժեշտության դեպքում, համապատասխան ծառայությունների կողմից հնարավոր են վերոնշյալ պայմանների խախտում և տվյալների ձեռքբերում»,- ասված է ԱԳՆ-ի հիմնավորման մեջ:

ԱԻՆ-ի բժիշկների և հոգեբանների հետ կարելի է կապվել նաև տեսակապով. նախարար

Անվտանգության նկատառումներից ելնելով` ԱԳՆ առաջարկում է ստեղծել տեսակոնֆերանսների անցկացման սեփական համակարգը, որի կառավարման սարքավորումները կգտնվեն ԱԳՆ տարածքում: Միաժամանակ տեսակոնֆերանսի համակարգ է նախատեսվում գնել նաև օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների համար:

ԱԳՆ և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջև վիրտուալ ներքին ցանցն իրենից կներկայացնի փակ կոդավորված կապուղի, իսկ անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի դրա միջոցով տեսակոնֆերանսներ անցկացնել նաև այլ երկրների ԱԳ նախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, օտարերկրյա կառույցների ղեկավարների հետ՝ նրանց համաձայնության դեպքում:

Ղարաբաղի հարցում փուլայնությունը նորություն չէ․ 3 հիմնական հարց է քննարկվում

«Այս կերպով իրականացվող տեսակոնֆերանսների անվտանգությունն ապահոված է լինելու նաև տվյալ սարքավորման կողմից տվյալների փոխանակման կոդավորման շնորհիվ: Վերոնշյալ համակարգի և կապուղիների միջոցով անկացված տեսակոնֆերանսները լինելու են առավել անվտանգ, զերծ են մնալու կողմնակի միջամտություններից և տվյալների արտահոսքից»,- ասված է կառավարության ընդունած որոշման նախագծում:

Իսկ համակարգի ստեղծման համար անհրաժեշտ կլինի 15 մլն դրամ, որը կհատկացվի ԱԳՆ այլ ծախսերի կրճատման ու ծախսային հոդվածների փոփոխության շնորհիվ:

Լրահոս
0