00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սա Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կարող էր լինել». Խաժակյանը՝ իր հարցաքննության մասին

© Sputnik / Aram NersesyanЧлен фракции "Елк" Давид Хажакян на акции протеста перед компанией Sanitek (1 августа 2018). Еревaн
Член фракции Елк Давид Хажакян на акции протеста перед компанией Sanitek (1 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դավիթ Խաժակյանը առնվազն ծիծաղելի է համարում այն քրեական գործերը, որոնց շրջանակներում այսօր հարցաքննվելու է։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին հայտնի է, թե ոստիկանության քրեական գործերի գլխավոր վարչությունում ինչ քրեական գործերի շրջանակներում է ցուցմունք տալու։ Տեղեկությունը նա հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Ես այսօր երկու տարբեր, իրար հետ կապ չունեցող քրեական գործերով որպես վկա պետք է հարցաքննվեմ։ Գործը վերաբերում է «Լույս» խմբակցությանը օրենքով ամրակցված մեքենային, որը բնականաբար  ունի վարորդ։ Նրան առավոտյան բերել են քրեական վարչություն։ Ոստիկանություն ակնկալում էր, թե վարորդը ֆիկտիվ է գրանցված, գումարն ուրիշն է ստանում, սկսել են իմ վերաբերյալ հարցեր տալ»,-ասաց Խաժակյանը և ծիծաղելի համարեց կատարվածը։

Член Совета старейшин Давид Хажакян у здания СНБ, где собралась толпа в поддержку Гагика Царукяна (14 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Սա քաղաքական հետապնդում է»․ Դավիթ Խաժակյանը կհարցաքննվի միանգամից 2 քրեական գործով

Նրա խոսքով`փորձում են իրեն մեղսագրել ինչ-որ պատմություն։

Խաժակյանը հավաստիացնում է, որ ամիսներ շարունակ նրան սեփական և խմբակցության մեքենայում տեսագրել են, խոսակցություններ են ձայնագրել և հիմա ինչ-որ բան են գտել։

«Անկեղծ ասած, մտածում էի` դա անգամ գործի հարուցմանը չի հասնի, և կգտնվի ինչ-որ մեկը, որ նվազագույն իրավական պատկրացում կունենա և կասի` ժողովուրդ ջան, սա քրեական գործի հարուցման հիմք չէ, բայց պարզվեց գործը հարուցված է, ներգրավյալներ կան»,-ասաց նա։

Խաժակյանը մնում է իր համոզմունքին` կատարվածը քաղաքական հետապնդում է։

«Սա մեկ մարդու հանձնարարությամբ կարող էր լինել, որը Նիկոլ Փաշինյանն է։ Երևում է` շատ է նեղվել, հատկապես վերջին դեպքից հետո , երբ իր քավորի և քավորի եղբոր մասնակցությամբ միջադեպից հետո, պարզվեց` կա որոշակի քրեական հանցակազմ իրենց ազգականի կատարած գործառույթներում։ Հիմա եկել ասում են`գիտես ինչ, մենք քեզ ամիսներ շարունակ հետևել ենք և դու այ էստեղ մի բան էն չես արել»։

Խաժակյանը ենթադրում է, որ մյուս քրեական գործը կապված է օրեր առաջ ԱԱԾ-ի դիմաց տեղի ունեցած ցույցի հետ, որին ինքն էլ է մասնակցել։

Հիշեցնենք` Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ ժամեր առաջ  ծանուցում է ստացել ներկայանալու ոստիկանության քրեական գործերի գլխավոր վարչություն (6-րդ վարչություն, Նալբանդյան 130) հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք տալու:

«Երևանում ինքնակամ կառույցներ հայտնվում են նաև քաղաքային նոր իշխանության օրոք». Խաժակյան

Հիշեցնենք նաև, որ 2019 թվականին Դավիթ Խաժակյանը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, որտեղ, մասնավորապես, նշել էր, որ ս.թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը Հայկ Մարությանը գտնվել է արձակուրդում, որի ժամանակ նրա լիազորությունները զբաղեցրել է քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը, սակայն քաղաքապետի որոշմամբ` Սարգսյանը նոյեմբերի 5-ից 13-ը գործուղվել է արտասահման։ Հրաչյա Սարգսյանին փոխարինել է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։ Վերջինս հիշյալ ժամանակահատվածում ավելի քան 7 տասնյակ փաստաթղթեր է ստորագրել` չունենալով այդ լիազորությունները։

Կանաչապատման միջոցները կրճատվել են, բայց ոռոգման ցանցը չի բարելավվել. Խաժակյանի փաստերը

Հիմք ընդունելով այս ամենը, Խաժակյանը պահանջում է, որ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ու Հայկ Մարությանը պատասխանատվության ենթարկվեն` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Խաժակյանը նաև պատրաստակամություն էր հայտնել աջակցել քննությանը և մատնանշել բազմաթիվ այլ հանգամանքներ։

Լրահոս
0