00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սա քաղաքական հետապնդում է»․ Դավիթ Խաժակյանը կհարցաքննվի միանգամից 2 քրեական գործով

© Sputnik / Asatur YesayantsЧлен Совета старейшин Давид Хажакян у здания СНБ, где собралась толпа в поддержку Гагика Царукяна (14 июня 2020). Еревaн
Член Совета старейшин Давид Хажакян у здания СНБ, где собралась толпа в поддержку Гагика Царукяна (14 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ահազանգում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսվել։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ավագանու նիստի ժամանակ տեղեկացրեց, որ ոստիկաններն այցելել են խմբակցության վարորդի բնակարան։

«Երեկ վաղ առավոտյան Երևանի ավագանու «Լույս» խմբակցությանն ամրագրված մեքենայի վարորդի տուն են այցելում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցներն ու տանում նրան՝ բացատրություն տալու։ Նպատակ են ունեցել պարզելու՝ որքանո՞վ է նա իրականացնում իր աշխատանքային պարտականություննեը և թե ինչո՞ւ եմ ես ամիսներ շարունակ վարում խմբակցության մեքենան։ Ոստիկանները բաժին են հրավիրել նաև նրա կնոջը»,- ասաց Խաժակյանը։

Նա հավելեց, որ սա դեռ ամենը չէ․ երեկ ծանուցում է ստացել ՔԿ Շենգավիթի բաժնից, որով իրեն հարցաքննության են հրավիրել բոլորովին այլ գործի շրջանակներում։

Норайр Дунамалян на пресс-конференции по теме открытия первой международной научно-образовательной школы в Дилижане - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ծառուկյանի և ԲՀԿ–ի նպատակն էր պայքարը իրավականից տեղափոխել քաղաքական դաշտ. Դունամալյան

«Սա Երևանի ավագանու ընդդիմադիր անդամի նկատմամաբ քաղաքական հետապնդում է, բայց մինչև հետապնդումներ իրականացնելը դուք պետք է ապացուցեք, որ նախկինն ու նորը միայն ժամանակագրություն չէ, դա բնութագիր է, վարվելակերպ է, որը կրում եք դուք և տեսանելի դարձնում մեր քաղաքացիների համար։ Խոսքս կավարտեմ քաղաքական դաշտին հայտնի, սակայն Նիկոլ Փաշինյանի կողմից այդպես էլ չընկալված երգի ֆրագմենտով՝ հաղթում է զուսպը, հաղթում է ինքնավստահը, և ոչ թե հախուռնը կամ խելագարը, և ուրեմն կեցցե այն Հայաստանը, որ ձեզանից հետո է գալու»,- Երևանի ավագանու նիստում հայտարարեց Խաժակյանը։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարզաբանեց, որ քննչական մարմինները կարող են հրավիրել տարբեր մարդկանց, այդ թվում նաև քաղաքական գործիչների, որոնք ոչնչով չեն տարբերվում մյուսներից:

«Ազնիվ մարդկանց կուսակցություն»` կաշառակեր անդամներով, կամ երբ մեր քաղաքական դաշտը կմաքրվի

Ավելի ուշ «Լույս» խմբակցության ղեկավար Facebook-ի իր էջում գրել է, որ ծանուցում է ստացել ներկայանալու ոստիկանության քրեական գործերի գլխավոր վարչություն (6-րդ վարչություն, Նալբանդյան 130) հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք տալու: «Ժամը 14:30 հրավիրում եմ վարչության դիմաց ասուլիսի, որտեղ հնարավորություն կունենամ ներկայացնելու գործի մանրամասները և գնահատական տալու այս ամենին: Տեղեկացնեմ նաև որ սա երկրորդ քրեական գործն է, որի վերաբերյալ այսօր պետք է բացատրություն ներկայացնեմ: Ի դեպ շատ պատահաբար քաղաքապետարանի ուղի եթերը խոտանվել է և խոսքիս 70%ը դուրս է մնացել»,-գրել է Խաժակյանը։

Հիշեցնենք` 2019 թվականին Դավիթ Խաժակյանն իր հերթին գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, որտեղ, մասնավորապես, նշել էր, որ 2019 թվականի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը Հայկ Մարությանը գտնվել է արձակուրդում, որի ժամանակ նրա լիազորությունները զբաղեցրել է քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը, սակայն քաղաքապետի որոշմամբ` Սարգսյանը նոյեմբերի 5-ից 13-ը գործուղվել է արտասահման։ Հրաչյա Սարգսյանին փոխարինել է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։ Վերջինս հիշյալ ժամանակահատվածում ավելի քան 7 տասնյակ փաստաթղթեր է ստորագրել` չունենալով այդ լիազորությունները։

Հիմք ընդունելով այս ամենը, Խաժակյանը պահանջում է, որ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ու Հայկ Մարությանը պատասխանատվության ենթարկվեն` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Խաժակյանը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել քննությանը և մատնանշել բազմաթիվ այլ հանգամանքներ։

Դավիթ Խաժակյանը շարունակում է պայքարը. նա նոր «ահասարսուռ բացահայտում» է արել

Լրահոս
0