00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Միշտ բոլորի հետևից եք խոսում, տղա եղեք»․ լեզվակռիվ ավագանու նիստի ժամանակ

© Sputnik / Asatur YesayantsЗаседание Совета старейшин (10 сентября 2019). Еревaн
Заседание Совета старейшин (10 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը հայտարարեց, որ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քաղաքական կշիռ չունի, ինչը հունից հանեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Այսօր Երևանի ավագանու նիստում թեժ լեզվակռիվ եղավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանի և «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի միջև։

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Երիցյանը հայտարարեց, որ չէր կարող դիտարկում չանել քաղաքական հալածյալ գործընկերոջ ՝ Դավիթ Խաժակյանի ելույթի հետ կապված:

Член фракции Елк Давид Хажакян на акции протеста перед компанией Sanitek (1 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Սա Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կարող էր լինել». Խաժակյանը՝ իր հարցաքննության մասին

«Դա ինձ հիշեցրեց ոչ վաղ անցյալը, երբ մեր քաղաքական դաշտը լեցուն էր ամբիցիոզ, բայց իրենցից ոչինչ չներկայացնող երիտասարդներով, որոնք ներկայացնում էին մի կուսակցություն, որոնք հանրային պաշտոնը և հանրային ծառայությունը ընդունում էին միայն որպես արտոնություն:

Երիտասարդների մի խումբ կար, որ սկզբում ուսանողական խորհուրդ, հետո քաղաքականություն, հետո քաղաքականությունը ծառայեցնել անձնական նեղ նպատակներին: Ես շատ ցավում եմ, որ մեր ավագանու կազմում կան  գործընկերներ, որոնք հանրային պաշտոնը դիտարկում են ոչ թե որպես պատասխանատվություն, այլ արտոնություն»,-հայտարարեց Երիցյանը:

Նշենք, որ Երիցյանի ելույթից առաջ, ելույթ էր ունեցել Դավիթ Խաժակյանը և հայտարարել, որ իրեն երկու քրեական գործի շրջանակներում հարցաքննության են կանչել։ Նա դա իր նկատմամբ  քաղաքական հետապնդում էր որակել։ Խաժակյանն իր ելույթից հետո լքել էր ավագանու նիստը։

«Ցավում եմ, որ մեր գործընկերն այդ ժամանակ օգտագործեց որպես գովազդային ընդմիջում իրեն գովազդելու համար: 19 տարեկանում սա եմ արել, 20-ում սա եմ արել: Կներեք, ինձ բացարձակ չի հետաքրքրում ձեր կարճ կենսագրությունը: Տեսեք, եկավ, իր գովազդը արեց, թողեց գնաց: Ի վերջո քաղաքական հետապնդման ենթարկվելու համար պետք է քաղաքական կշիռ ունենալ, իսկ այդ գործիչը իրենից ոչինչ չի ներկայացնում»,-ասաց Երիցյանը:

«Սա քաղաքական հետապնդում է»․ Դավիթ Խաժակյանը կհարցաքննվի միանգամից 2 քրեական գործով

Երիցյանի ելույթից հետո «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը տեղից ասաց, որ ելույթը օրակարգի հետ կապ չուներ: Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ պատասխանեց, որ դեռ նախորդ նիստի ժամանակ ինքը հայտարարել է, որ թույլ է տալու` ով ինչ ուզում է խոսի, եթե դա վիրավորանք չի պարունակում և տեղավորվում է ելույթի ժամանակի մեջ:

«Շատ լավ կլիներ, որ պարոն Խաժակյանի դիմաց խոսեիք, դուք միշտ բոլորի հետևից եք խոսում. տղա եղեք»,-վրդոված ասաց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ իրեն ամիսներ շարունակ հետևել են, ձայնագրել և այժմ փորձում են դրանք օգտագործել իր դեմ։ Նա կատարվածը համարում է քաղաքական հետապնդում, իսկ հրամանը, ըստ նրա, տվել է Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս
0