ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. ՀՀ դատախազությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Վերաքննիչ բողոքն այսօր մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Ինչպես ավելի վաղ նշել էի՝ ՀՀ դատախազության գնահատմամբ` դատարանն անտեսել է խափանման միջոց կալանքի ընտրության հիմքերին վերաբերող՝ միջնորդությամբ ներկայացված հիմնավորումները և ռիսկերը», - ասել է Աբրահամյանը։
Հիշեցնենք` հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը:
Ծառուկյանին չկալանավորելը կապված է նրա տարիքի ու կորոնավիրուսի առկայության հետ. Սիմոնյան
ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:
Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։
Հունիսի 16-ին ԱԺ–ն որոշեց Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։
ԱԱԾ–ն Գագիկ Ծառուկյանի թեմայով դիմել է քաղաքացիներին. տեսանյութ