ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հունիսի 22-ին առավոտյան Գյումրու Բուլվարային թաղամասում արտակարգ դեպք է տեղի ունեցել. մոտ 45 տարեկան մի կին ընկել է 9 հարկանի շենքի 8-րդ հարկից:
Գյումրու շտապօգնության կայանից Sputnik Արմենիային տեղեկացին, իրենք կանչ են ստացել 9։45–ին:
«Ականատեսները զանգել են շտապօգնություն և հայտնել, որ ութերորդ հարկից մի կին է ընկել: Շտապօգնության բրիգադը կնոջն արդեն մահացած է տեսել, տարածքի բնակիչները տվյալներ չեն հայտնել նրա անձի վերաբերյալ»,- ասաց Գյումրու շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը:
Ողբերգական դեպք Երևանում. Ապրիլյան պատերազմի մասնակցի նորածին երկվորյակները մահացել են
Դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում: Ճշտվում են բոլոր հանգամանքներն ու կնոջ ինքնությունը:
Ողբերգական ավտովթար Լոռիում. 27–ամյա վարորդը տեղում մահացել է