ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայտնի ֆրանսիացի դերասան, «Տաքսի» ֆիլմի աստղ Սամի Նասերիի կրտսեր եղբոր՝ Բիբիի մասնակցությամբ «Վալտեր» ֆիլմի նկարահանումները մեկնարկել են հունիսի 21-ին։ Տեղեկությունը հայտնում է Vokrug.tv-ն։
Սամի Նասերին Երևանում. նվեր–պորտֆոլիո «Տաքսի» ֆիլմի աստղին
Ֆիլմի ռեժիսոր Ռոբերտ Դեֆը (ծնունդով՝ Ստեփանակերտից) վերստեղծել է ХХ դարի 90-ականների իրականությունը։ Դեֆը նկարահանել է ֆիլմը ռեժիսոր Ռանո Կուբաևայի (հայտնի դերասանուհի Ռավշանա Կուրկովայի մայրը) հետ։ Նրանք միասին աշխատել են «Ես քեզ երբեք չեմ մոռանա» բազմասերիանոց ֆիլմի վրա։
Ֆիլմի նկարահանման մասին Ռավշանան հայտնել է Instagram-ի սթորիզում։
«Բարի նկարահանում։ Աստված ձեզ հետ։ Սիրում եմ», - գրել է նա։
Ֆիլմի գլխավոր հերոսը Վալտեր (Բիբի Նասերի) անունով հայ է, որն արտագնա աշխատանքի է մեկնել Մոսկվա։ Սակայն ողբերգական լուրը ստիպում է նրան հայրենիք՝ Ղարաբաղ, վերադառնալ մորը փրկելու կամ թաղելու համար։
Օդանավակայանում նրան դիմավորում է մահացած ընկերոջ որդին (որի մայրն ու տատն անհետ կորել են), նրանք միասին երկար ճանապարհ են անցնում հարազատներին որոնելիս։ Այս ամենը տեղի է ունենում Ղարաբաղյան հակամարտության ֆոնին՝ ռազմական պայմաններում։
Նկարիչ ու ռեժիսոր Ռոբերտ Դեֆը ծնունդով Ստեփանակերտից է։ Նա նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ներկայացվել են տարբեր փատառոներում։
Բիբի Նասերին ֆրանսիացի դերասան Սամի Նասերիի («Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատար) կրտսեր եղբայրն է։ Նա «Տասներեքերորդ թաղամաս» ֆիլմի գլխավոր դերակատարներից է։