00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը ֆրանսերեն են սովորել, ֆրանսիացիները` սիրահարվել Արցախին. ֆիլմ, որն ընտրեց Կաննը

© Sputnik / Arpi BeglaryanArtsakh AirFest в аэропорту Степанакерта
Artsakh AirFest в аэропорту Степанакерта - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմում ֆրանսերենին զուգահեռ հնչում է նաև Արցախի բարբառը։ Արցախը ներկայացնող ֆիլմը կցուցադրվի միջազգային հարթակներում։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմն ընդգրկվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրի «Առաջին լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ֆիլմի դերասանուհիներից Նարինե Գրիգորյանը պատմեց, որ ֆիլմը Ֆրանսիայից Արցախ ժամանած` օդանավակայանների աուդիտոր մի տղայի` Ալենի մասին է, որը պետք է հասկանա` Ստեփանակերտում առկա օդանավակայանը կարո՞ղ է գործել, թե` ոչ։

«Հայաստանի, Ֆրանսիայի և Բելգիայի համատեղության արտադրության ֆիլմում տարբեր լեզուներով են խոսում` Արցախի բարբառ, գրական հայերեն, անգլերեն ու ֆրանսերեն։ Ավելին` ես և դերասաններից Դավիթ Հակոբյանը ֆրանսերեն ենք սովորել կարճ ժամանակում, որպեսզի ֆիլմում նկարահանվենք»,–պատմեց Գրիգորյանը, որն այդ ֆիլմում լրագրողի դերում է հանդես եկել։

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Արցախում` Ստեփանակերտի օդանավակայանում, և Հայաստանում։ Գրիգորյանը պատմեց` նկարահանման տեղն ընտրելը երկար է տևել. ֆրանիսաբնակ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը մի քանի անգամ այցելել է Արցախի գյուղեր։

Афиша Каннского кинофестиваля - Sputnik Արմենիա
Հայ ռեժիսորի ֆիլմը ներկայացված է Կաննի փառատոնին

Դերասանուհին ասաց նաև, որ ֆիլմի օպերատորները, ինչպես նաև գլխավոր դերակատարը` Գրեգոր Քոլինը, ֆրանսիացիներ են։ Օպերատորներն Արցախը շատ են սիրել, և իրենց սերը, ըստ Գրիգորյանի, տեսախցիկի որսած կադրերի միջոցով փոխանցել են ֆիլմին։

Ֆիլմում նաև պարադոքսալ իրավիճակն է ներկայացված` Ստեփանակերտում կա օդանավակայան, ուր մարդիկ աշխատանքի են գնում, սակայն այն չի գործում, այնտեղ ոչինչ չի կատարվում։ Դերասանուհու խոսքով` չնայած թեման ցավոտ է հայերիս համար, սակայն այդ ամենի մեջ հումոր էլ կա։

Անդրադառնալով ֆիլմի` Կաննի կինոփառատոնին մասնակցելուն, Նարինե Գրիգորյանը նշեց, որ դա շատ պատվաբեր է, քանի որ լուրջ հարթակի վրա է դնում ֆիլմը։

Հայտնի են Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի դափնեկիրները. լուսանկարներ

«Կաննին մասնակցությամբ նախ Արցախի մասին միջազգային հարթակներում նորից «կխոսենք», Արցախը կներկայացնենք։ Բացի այդ, ռեժիսորի համար էլ հետագայում ավելի հեշտ կլինի իր ֆիլմերի համար բյուջե հայթայթել»,–ասաց Գրիգորյանը։

Նշենք, որ ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Կինոկենտրոնը հայտնել էր, որ Կաննի փառատոնի պատասխանատուները աջակցելու են ընտրված ֆիլմերի ցուցադրություններին ամբողջ աշխարհում, կազմակերպելու են մամուլի ասուլիսներ և այլն։

Ֆրանսիահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը Կաննի 71–րդ կինոփառատոնի ժյուրիի անդամ է

Լրահոս
0