00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԱԾ–ն Գագիկ Ծառուկյանի թեմայով դիմել է քաղաքացիներին. տեսանյութ

© Sputnik / Aram NersesyanГагик Царукян прибыл на судебное заседание (21 июня 2020). Еревaн
Гагик Царукян прибыл на судебное заседание (21 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԱԾ–ն հրապարակել է ԲՀԿ առաջնորդին առնչվող քրգործի մանրամասները և հորդորել այդ գործի վերաբերյալ տեղեկությունները փոխանցել վարույթն իրականացնող մարմնին։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունy «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գործով ակնկալում է ստանալ հանրության աջակցությունը։ 

ԱԱԾ–ն հայտարարություն է հրապարակել` տեղեկացնելով, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք  ստանալու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում  որոշվել  է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավել:

Адвокат Гагика Царукяна Ерем Саркисян (18 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Զգույշ ընտրեք բառերը». Ծառուկյանի պաշտպանի խորհուրդը դատախազությանը

Նույն օրը վարույթն իրականացնող մարմինը, հաշվի առնելով քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից մերժվել է:

Ընդ որում` Ծառուկյանին մեղսագրվող հանցագործության հիմնավոր կասկածը հաստատված համարելու համար նախաքննական մարմինը դատարանում  ներկայացրել է ոչ թե մեկ վերաբերելի փաստեր կամ տեղեկատվություն, այլ այդպիսի փաստերի կամ տեղեկատվության համակցություն, որոնք հնարավորություն են տվել դատարանին հիմնավորված համարելու, որ  մեղադրյալն առնչվում է կատարված դեպքին, քրեական գործի մեղադրանքին, փաստական հանգամանքներին, մեղսագրվող հանցագործությանը:

Адвокат Гагика Царукяна Ерем Саркисян отвечает на вопросы журналистов после окончания судебного заседания (21 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Դատարանը վեր կանգնեց քաղաքական գործընթացից. Ծառուկյանի պաշտպան

Մասնավորապես, որպես այդպիսի փաստական տվյալներ դատարանը վկայակոչել և դիտարկել է գործով ներգրավված 5 կասկածյալների ցուցմունքները, ինչպես նաև «Երևան Շին» ՍՊ ընկերությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերված և առգրավված «ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավորների ընտրությունների 2017 թվականին ներկայացված ընտրողների թիվ և վճարված գումարները» վերտառությամբ հաշվետվությունները, որոնցում առկա են եղել հստակ նշումներ մեկ ձայնի համար վճարված գումարների, ընդհանուր քվեների դիմաց ընտրողներին տված կաշառքի չափի, ակտիվիստներին վճարված գումարների, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այլ անձանց  գումարներ փոխանցելու վերաբերյալ նշումներ, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ չեն կարող տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տալ, ինչը հաստատվել է նաև դատարանի կողմից:

Միևնույն ժամանակ դատարանը գտել է, որ քրեական գործով վարույթի ընթացքում Գագիկ Ծառուկյանի ոչ պատշաճ վարքագիծը կանխել հնարավոր է ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցի կիրառմամբ:

Ուշագրավ է հատկապես այն, որ սույն քրեական գործի հարուցման սկզբնական փուլում կատարվել են շուրջ 80-ից ավելի խուզարկություններ, որոնց ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների կամ ակտիվիստների բնակարաններում հայտնաբերվել  և առգրավվել են նաև 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում «Ծառուկյան»  կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառքի առարկա գումարները հասցեական կարգով տալու հանգամանքն ուղղակիորեն հաստատող այլ փաստեր, որոնցում արդեն առկա են եղել ընտրողների անհատական տվյալներ, ընտանիքի անդամների թիվը, յուրաքանչյուր անձին տրված համապատասխան 10.000 ՀՀ դրամ գումարի վերաբերյալ նշումներ և կաշառք ստանալու հանգամանքը հավաստող ստորագրություններ:

 Гагик Царукян выходит из здания суда (19 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Դատարանում և ԱԺ-ում ձևակերպված արարքները խիստ տարբերվում են. Ծառուկյանի պաշտպան

Քրեական գործում առկա փաստական տվյալները, այդ թվում՝ գործով որպես մեղադրյալ ներգրավված մյուս անձանց և մի քանի տասնյակ  վկաների ցուցմունքները, հիմք են տալիս նաև ողջամիտ պնդումներ կատարելու առ այն, որ հիշատակված հաշվետվությունները կազմվել են արդեն այն անձանց կողմից, որոնք անմիջականորեն զբաղվել են կաշառքի գումարները ընտրողներին հասցեական կարգով տալու հարցով, որից հետո հաշվետվությունները աստիճանակարգության կարգով ներկայացրել են կուսակցության ղեկավար կազմին:

Ըստ ԱԱԾ–ի` թեև դեպքից անցել է ավելի քան 3 տարի, որն անշուշտ որոշակի դժվարություններ է առաջացնում ապացույցների հավաքագրման գործընթացում, սակայն ՀՀ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների, ինչպես նաև դրանց զուգահեռ ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում նույնիսկ տարիներ անց հնարավոր է եղել բացահայտել ՀՀ ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար կազմակերպված խմբի կողմից ընտրողներին կաշառք տալու հանգամանքը հավաստող բազմաթիվ այլ ապացուցողական նյութեր, որոնց բովանդակությունն ակնհայտորեն չի սահմանափակվում միայն Գեղարքունիքի մարզի տարածքում կատարված լինելու հանգամանքով և այդ ուղղությամբ ներկայումս շարունակվում են կատարվել անհրաժեշտ գործողություններ:

Болельщики встречают армянских тяжелоатлетов в аэропорту Звартноц (1 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչ կլինի մեր մարզիկների հետ, եթե Ծառուկյանը չգլխավորի ՀԱՕԿ-ը. սպորտը և քաղաքականությունը

Նախաքննական մարմնի տրամադրության տակ ներկայումս առկա են նաև այնպիսի նյութեր, որոնց ուսումնասիրությամբ տեսանելի է, որ կուսակցության ղեկավար կազմի կողմից ըստ ծառայության վայրերի, զորանոցների տեղակայման վայրերի, ծառայության ժամկետների վեր են հանվել նաև կոնկրետ զինծառայողների անհատական տվյալները, նախապես կազմվել են կաշառք ստանալու պատրաստակամություն հայտնած անձանց ցուցակներ, դրանք համադրվել և ստուգվել են ինչպես ընտրությունների նախորդող ժամանակահատվածում, այնպես էլ՝ ընտրություններց հետո, ՀՀ-ում գործող առևտրային բանկերից ընտրությունների նախորդող ժամանակահատվածում ստացել են 10.000 ՀՀ դրամներից բաղկացած հարյուրավոր միլիոն դրամներ և նույնաբնույթ բազմաթիվ այլ փաստական տվյալներ, որոնց կապակցությամբ նույնպես իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ:

Հաշվի առնելով կատարված հանցագործության ամբողջական պատկերը բացահայտելու հանրային շահը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է ստանալ նաև հանրության աջակցությունը և հորդորում է ՀՀ քաղաքացիներին սույն դեպքի վերաբերյալ որևէ տեղեկություններ տիրապետելու դեպքում անմիջապես  իրազեկել վարույթն իրականացնող մարմնին:

ՀՀ դատախազությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարան։

Մեղադրանք է առաջադրվել Առինջ համայնքի ղեկավարին և պաշտոնատար այլ անձանց

Լրահոս
0