00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսները կրկին կբացահայտեն Հայաստանը. Կրասնոդարում բլղուր և փոխինձ կհայտնվի

© Sputnik / Алексей МальгавкоПокупатель у прилавка с крупами в супермаркете
Покупатель у прилавка с крупами в супермаркете - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բնիկ արցախցիների զավակ Անդրանիկ Պետրոսյանը որոշել է ռուսական շուկայում ներկայացնել հայկական նպարեղենը՝ ձավարը, հաճարը և բլղուրը, ինչպես նաև հայկական ավանդական փոխինձը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik, Արամ Գարեգինյան. Ի՞նչ գիտեն ռուսները Հայաստանի և հայերի մասին։ Կարծես՝ ամեն ինչ, առավել ևս՝ Կրասնոդարում, որտեղ յուրաքանչյուրն առնվազն չորս-հինգ հայ ընկեր ունի։ Հայկական մրգերը, բանջարեղենն ու խոհանոցը նույնպես այստեղ լավ գիտեն, ինչը չես ասի հատիկեղենի մասին։

Пшеница - Sputnik Արմենիա
Ռուսաստանը չի սահմանափակի ցորենի արտահանումը Հայաստան. Մհեր Գրիգորյանը խոսեց խնդրի մասին

Կրասնոդարցի ձեռներեց Անդրանիկ Պետրոյանը վստահ է՝ տեղի հայերին հաճարն էլ, ձավարն էլ, փոխինձն էլ ծանոթ են։ Բայց դրանցով դեռ կարելի է զարմացնել ռուսներին և առհասարակ բազմազգ ռուսաստանաբնակներին։ Որոշել է ու արել. արդեն իսկ ընդունել է Էջմիածնից արտահանված և որակի հավաստագիր ստացած 10 տոննա նպարեղենը, որն այժմ գտնվում է Կրասնոդարի ամենախոշոր փաթեթավորող ընկերություններից մեկում։

Արևելյան հատիկեղենի որոշ տեսակներ Ռուսաստանում արդեն հայտնի են։ Օրինակ՝ բլղուրը վաղուց արդեն կարելի է գտնել մանրածախ առևտրի դաշնային ցանցերում։ Այն վաճառվում է իբրև ռուսական ապրանքանիշ, բայց մեծամասամբ արտադրվում է Թուրքիայում։ Ընդ որում՝ դրա մեծ մասը Թուրքիայում արտադրվում է հենց ռուսական ցորենից՝ այն շոգեհարում և մանրացնում են, ապա պատրաստի բլղուրը հետ վաճառում Ռուսաստանին։

Թուրքականը հայկականով փոխարինելը Անդրանիկի նպատակներից է, բայց ոչ միակը։ Գլխավորը՝ նա ուզում է, որ Հայաստանի ֆերմերները կարողանան շատ ավելին վաստակել, քան հիմա։

Հաճար Ռուսաստանում էլ կա (հայտնի է, որ Հին Ռուսիայում այն լայնորեն օգտագործում էին սննդի մեջ), պարզապես տեղական սպառողը հետաքրքրությամբ է արձագանքում արտասահմանյան նորույթներին։ Իսկ ահա փոխինձն արդեն մաքուր հայկական է։

Ռուսաստանի համար դա «լավ մոռացված հինը» չէ, այլ միանգամայն նոր մի բան։ Ռուսաստանում այն ոչ մի տեղ ներկայացված չէ, բացի հայկական խանութներից (ռուսական շուկայի համար, ակնհայտորեն, դա մի կաթիլ է օվկիանոսում)։ Բայց, Պետրոսյանը համոզված է, որ այն կսիրեն, պարզապես պետք է ճիշտ նշել, թե դրանից ինչ կարելի է պատրաստել։ Սա զուտ ենթադրություն չէ, այլ ստուգված է փորձով։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները. ինչ կլինի Հայաստանում և հարևան երկրներում

«Ես ծանոթներ ունեմ, որոնց արդեն բացատրել եմ, թե ինչպես կարելի է դրանից տնական հալվա պատրաստել։ Հիմա նրանք միշտ փոխինձ գնում են և շնորհակալ են, որ նոր, էկոլոգիապես մաքուր ու համեղ ուտեստ են հայտնաբերել։ Ուրախ եմ, որ Ռուսաստանում սկսում են ավելի լավ ճանաչել մեր ազգային խոհանոցը»,-ավելացրել է Պետրոսյանը։

Նրա ծնողները բնիկ արցախցիներ են. մայրը Քարին տակ գյուղից է, հայրը՝ Լիսագորից։ Ընտանիքն ավագ եղբոր՝ Մհերի հետ միասին Ռուսաստան է արտագաղթել դեռ 1985թ-ին։ Անդրանիկը ծնվել և մեծացել է Կրասնոդարում, բայց խոսում է հայերեն։ Իսկ վերջին երկու-երեք տարում մայրենիի մեջ այնքան է հմտացել, որ բնիկ հայաստանցու հայերենից գրեթե չի տարբերվում, ընդ որում՝ ոչ միայն առօրյա, այլ նաև մասնագիտական խոսքը։ «Ներկրող», «տեսականի», «հաշիվ-ապրանքագիր» և մի շարք այլ բառեր անգամ այստեղ ոչ բոլորն են հայերեն ասում։ Իսկ Անդրանիկը, աշխատանքի բերումով ամեն օր գործածում է դրանք։

Браконьерская добыча сига - Sputnik Արմենիա
Գործարարը գաղտնիքներ է բացում. սիգի արտահանումը Հայաստանից շարունակվում է

Արդեն երեք տարի է, ինչ նա հայկական մթերք է ներկրում ՌԴ Հարավային և Հյուսիս-Կովկասյան Դաշնային շրջաններ, ինչպես նաև Ղրիմ։ Հայաստանից և Արցախից ներկրում է պանիր, մուրաբաներ, պահածոներ, թեյեր և դոշաբ, ինչպես նաև բնական հյութեր, այդ թվում՝ միայն մեր տեղանքին հատուկ մրգերի՝ հոնի, մասուրի, նռան։

Իսկ վերջերս սկսել է համագործակցել Էջմիածնում նպարեղեն արտադրող ընկերության հետ, որը մթերք  է ապահովում հայկական սուպերմարկետների ցանցերին։

«Հաճախ եմ լսում. «Պետք է այնպես անել, որ Հայաստանում ոչ մի թիզ հող անմշակ չմնա»։ Ես և հայ գործընկերս՝ Ստյոպա Նիկողոսյանը, ուզում ենք աշխատել, որպեսզի դրանք զուտ խոսքեր չմնան։ Եթե ֆերմերը եկամուտ ունենա՝ կմշակի հողը»,- նշեց Պետրոսյանը։

Այժմ հայկական հատիկեղենն արդեն մատակարարվում է Կրասնոդար։ Բայց Պետրոսյանն ու Նիկողոսյանը ցանկանում են ռուսական շուկա դուրս գալ սեփական «Ambar Food» ապրանքանիշով։ Ձավարեղենը կփաթեթավորեն Էջմիածնում, իսկ արտադրությունն ու ապրանքանիշի դիզայնը պատվիրել են Երևանում։

Գինն ու որակը ցածր են. «Հայկական կոնյակ» արտադրելու իրավունք ոչ բոլորը կունենան

«Փաթեթավորումն արդեն սկսել ենք, իսկ մոտակա ամսում կսկսենք պատրաստի մթերքը մատակարարել Ռուսաստան, ընդ որում՝ արդեն որպես հայկական բրենդ»,-ընդգծեց Պետրոսյանը։

Մոտակա մի քանի ամսում նախատեսում են նոր ապրանքը համաձայնեցնել մանրածախ առևտրի ցանցերի տեսակավորող հանձնաժողովների հետ. սկզբում՝ Կրասնոդարի մարզում, հետո արդեն աշխարհագրություն ավելի կընդլայնեն

Լրահոս
0