00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեզ համար ոչինչ չի փոխվել. «Ռոսատոմը» շարունակում է աշխատել ՀԱԷԿ-ում

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցСтенд государственной корпорации по атомной энергии "Росатом"
Стенд государственной корпорации по атомной энергии Росатом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հուլիսին ատոմակայանի №2 էներգաբլոկը կկանգնեցվի պլանային-նախազգուշական վերանորոգման: Այդ աշխատանքները ևս իրականացվելու են ՀԱԷԿ-ի №2 էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակում:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Մեծամորի ատոմակայանի վերանորոգման պայմանագրի չեղարկումն ու ֆինանսավորման աղբյուրին առնչվող խնդիրը ոչ մի կերպ չի անդրադառնա ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի գլխավոր նախագծի վրա: ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նման տեսակետ է հայտնել «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենիյ Սալկովը:

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Հայաստանը չի հրաժարվել ԱԷԿ-ի համար ռուսական վարկից․ դեսպանը բացել է փակագծերը

«Մենք միշտ կատարում ենք միջազգային նախագծերով ստանձնած մեր պարտավորությունները, մասնավորապես, Հայաստանում մենք այսուհետ ևս պատրաստ ենք շարունակել Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն ուղղված վերանորոգման աշխատանքները: Մեզ համար ոչինչ չի փոխվել»,- ասել է նա:

Սալկովը նաև հայտնել է, որ 2020թ-ի մայիսին «Ռոսատոմը» ՀԱԷԿ-ի հետ երկու պայմանագիր է կնքել. առաջինը՝ ռեակտորի իրանի վերականգնիչ թրծաթողման իրականացման մասով, երկրորդը՝ ռեակտորի ակտիվ գոտու հովացման համակարգի:

Միաժամանակ, նրա հավատմամբ, իրականացվելու են ԱԷԿ-ի հաջորդ տարվա հիմնանորոգմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:

Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն էլ վստահեցրել է, որ հայկական և ռուսական ձեռնարկությունների փոխհարաբերություններն ու համագործակցությունը տարեցտարի միայն կատարելագործվում են:

Հրատապ հարցերը պահանջում են շտապ լուծումներ. ինչու է գործադիրը հրաժարվել ռուսական վարկից

ՀԱԷԿ-ից նաև հայտնում են, որ 2020 թ. հուլիսին ատոմակայանի №2 էներգաբլոկը կկանգնեցվի պլանային-նախազգուշական վերանորոգման: Դա պլանային աշխատանք է, որի ընթացքում կատարվում է վառելիքի փոխաբեռնում և կայանի վերանորոգում:

Ի դեպ, այդ աշխատանքները ևս իրականացվելու են ՀԱԷԿ-ի №2 էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակում:

Նախագծի բոլոր՝ ավելի քան 50 միջոցառումներն ընդգրկվել են առանձին ցանկում, դրանց իրականացման համար «Ռուսատոմ Սերվիսի» հետ ստորագրվել է Շրջանակային համաձայնագիր՝ ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման:

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Հաստատվել է ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը

Հիշեցնենք՝ հունիսի 11-ին ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեց Հայկական ատոմակայանի վերանորոգման՝ ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ կնքված վարկային պայմանագիրը:

Ըստ որոշման՝ հայկական կողմի համար անընդունելի են եղել 2020թ. փետրվարին ՌԴ ֆինանսների նախարարության ներկայացրած նոր պայմանները: Մասնավորապես՝ վերանորոգման ավարտի ժամկետը երկու տարով երկարաձգման վերաբերյալ նոր արձանագրությունը՝ խստացված պայմաններով։ Արձանագրությամբ առաջարկվում էր, որ վարկի 80 %-ը պետք է ուղղվի ռուսական ընկերություններից ձեռքբերումներին (աշխատանքների, սարքերի, սարքավորումների, ծառայությունների և այլն), ինչպես նաև նախատեսվում էր կիրառել միջանկյալ կոմիսիոն վճար՝ 2020թ. համար նախատեսված վարկի չօգտագործված գումարի 1 %-ի չափով:

Բացի այդ, «Ռոսատոմը» լրացուցիչ մինչև 19,5 մլն ԱՄՆ դոլար է պահանջել, որը ևս անընդունելի է եղել հայկական կողմի համար:

ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության հայկական համակարգը ցանկանում են տեղադրել Լատինական Ամերիկայում

Ծրագրի ավարտի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են մոտ 163 մլն ԱՄՆ դոլար, չնայած նրան, որ վարկի մնացորդը 107 մլն ԱՄՆ դոլար է, այսինքն՝ բացի վարկից շուրջ 56 մլն ԱՄՆ դոլարի միջոցներ պետք է ներգրավվեն հայկական կողմից ծրագիրն ավարտին հասցնելու համար:

Ռուսական վարկի փոխարեն կառավարությունն առաջարկում է 2020-2022թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից տրամադրել 63,2 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով բյուջետային վարկ:

Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության հայկական համակարգը ցանկանում են տեղադրել Լատինական Ամերիկայում

Հիշեցնենք՝ հունիսի 8-ին ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը հրաժարվել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով տրամադրված ռուսական վարկից և ասել, որ կիսատ մնացած աշխատանքները կշարունակվեն ՀՀ միջոցների հաշվին:

ՀՀ կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց ատոմակայանի վերանորոգման պայմանագիրը

Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի (Ծրագիր) շրջանակում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվել են 2014թ. դեկտեմբերի 20-ին՝ համագործակցության մասին և 2015թ. փետրվարի 5-ին՝ վարկի տրամադրման մասին համաձայնագրերը (300 մլն ԱՄՆ դոլար, որից 270 մլն ԱՄՆ դոլար վարկ և 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ): Վարկային համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. մայիսի 12-ին: Վարկի տրամադրման համաձայնագրով ֆինանսավորման վերջնաժակետ էր սահմանված 31.12.2019թ.։

Լրահոս
0