00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատական ակտն անհիմն և ապօրինի է. Ծառուկյանի հարցով դատախազությունը կդիմի Վերաքննիչ դատարան

Բաժանորդագրվել
Դատարանը համարել է, որ հիմնավոր կասկածն առկա է։ Կայացված որոշումը վերաբերում է կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու հիմքերին։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը։ Նախ, Աբրահամյանն ընդգծել է՝ ԱԱԾ միջնորդության մերժումը պայմանավորված չէ հիմնավոր կասկածով։ Դատարանը համարել է, որ հիմնավոր կասկածն առկա է։

Կայացված որոշումը վերաբերում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերին։ Գոռ Աբրահամյանը մատնանշում է այդ հիմքերը, մասնավորապես, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելը, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնել կամ կեղծելը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալը կամ այլ ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելը։

Адвокат Гагика Царукяна Ерем Саркисян отвечает на вопросы журналистов после окончания судебного заседания (21 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Դատարանը վեր կանգնեց քաղաքական գործընթացից. Ծառուկյանի պաշտպան

«Դատախազության գնահատմամբ դատարանն անտեսել է և պատշաճ չի գնահատել խափանման միջոց կալանքի ընտրության հիմքերին վերաբերող՝ միջնորդությամբ ներկայացված հիմնավորումները, այն ռիսկերը, որոնք պայմանավորված են եղել ազատության մեջ գտնվելու դեպքում նախաքննության ընթացքում նրա փաստացի ղեկավարման ներքո գտնվող կուսակցական կառույցներում, նրանից ֆինանսական և անձնական այլ կախվածություն ունեցող անձանցից վերաբերելի փաստաթղթեր ձեռք բերելու անհրաժեշտության, ենթադրյալ հանցագործության կատարմանը ներգրավված անձանց հնարավոր բազմաթիվության, ենթադրյալ հանցագործությունների լայն աշխարհագրության պայմաններում իր կապերի և ֆինանսական ռեսուրսների, հանցագործության կատարմանը ենթադրաբար ներգրավված անձանց նկատմամբ ունեցած հեղինակությունն ու ազդեցությունը գործադրելու, նրանց նկատմամբ անօրինական ներգործություն ունենալու, գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու միջոցով քննության ընթացքին խոչընդոտելու դատարանին ներկայացված իրական ռիսկերը»,- գրել է Գոռ Աբրահամյանն ու հավելել, որ դատարանի կողմից կայացվել է անհիմն և ապօրինի դատական ակտ։ Դատախազությունը պատրաստվում է բողոքարկել այն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը։ Դատարանը վճռեց մերժել միջնորդությունը։ Գագիկ Ծառուկյանի պնդմամբ՝ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում ներկա իշխանություններին քննադատելու համար, իսկ իր դեմ հարուցված քրեական գործը շինծու է։

Ժողովրդին թյուրիմացության մեջ են գցում, հների հետ են կապում. Ծառուկյանը դատարան եկավ

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։

Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս:

Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս:

Ինչ կլինի մեր մարզիկների հետ, եթե Ծառուկյանը չգլխավորի ՀԱՕԿ-ը. սպորտը և քաղաքականությունը

Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Հունիսի 16-ին ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին: Նույն օրը ԱԺ–ն որոշեց Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։

Լրահոս
0