ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ թոռնիկների հետ հազվադեպ է շփվում։
«Հազվադեպ, բայց, իհարկե, շփվում եմ նրանց հետ», - «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նախագահը։ Ավելի վաղ Պուտինն ասել էր, որ թոռնիկները կարող են Կրեմլի իր աշխատավայր զանգահարել։
«Զանգահարել կարող են և նաև զանգահարում են»,- ասել էր նա «Ռուսաստան, Կրեմլ, Պուտին» ֆիլմում։
2017 թվականին՝ «ուղիղ կապի» ժամանակ, Պուտինը պատմել էր, որ վերջերս երկրորդ թոռնիկն է ծնվել, իսկ ավագ թոռն արդեն մանկապարտեզ է հաճախում։