00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
17:17
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

300.1 հոդվածի արտահայտություններն ու Վենետիկի հանձնաժողովի սպասելի կարծիքը

© Sputnik / Andranik GhazaryanАдвокат Ара Казарян
Адвокат Ара Казарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստաբան Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին, որն առնչվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածին։ Ինչպես հայտնի է` այդ հոդվածով մեղադրվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 

 

Ղազարյան. «Վենետիկի հանձնաժողովի նման կարծիքն ընդհանուր առմամբ սպասելի էր»
00:00
1
  • 0,8
  • 1
  • 1,5
  • 2
iՀաղորդման մասին
ՌԱԴԻՈ
Ունկնդրեք Հայաստանի նորությունները Sputnik ռադիոյի եթերում
Դիտել բոլոր դրվագները
Ղազարյան. «Վենետիկի հանձնաժողովի նման կարծիքն ընդհանուր առմամբ սպասելի էր»
Ղազարյան. «Վենետիկի հանձնաժողովի նման կարծիքն ընդհանուր առմամբ սպասելի էր»

Փաստաբան Արա Ղազարյանի դիտարկմամբ` նման կարծիքն ընդհանուր առմամբ սպասելի էր, որովհետև Վենետիկի հանձնաժողովը պետք է ասեր մի բան իրավական որոշակիության տեսանկյունից այնպես, ինչպես տասնամյակներ շարունակ արդեն իսկ սահմանված է եվրոպական իրավունքում, այսինքն` քրեական նորմը պետք է լինի կանխատեսելի, հստակ ու մանրամասն։ 

«Ըստ Վենետիկի հանձնաժողովի ` 300.1 հովածում կան արտահայտություններ, առանցքային արտահայտություններ, օրինակ` «սահմանադրական կարգի տապալում» կամ կոնկրետ «սահմանադրական նորմերի գործունեության դադարեցում», որոնք Վենետիկի հանձնաժողովի կարծիքով անորոշ են։ Բացի դրանից` համեմատական իրավունքում էլ իրենք չկարողացան բերել նման անոլոգիա, այսինքն` այդպիսի պրակտիկա տարբեր երկրներում նույնպես չկա, երբ սահմանադրական կարգի տապալումը մեկնաբանվում է այդ կերպ` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ բռնության օբյեկտիվ հատկանիշը հանված է այդ նորմից»,– նշում է փաստաբանը։

Ղազարյանի գնահատմամբ` եթե խոսքը վերաբերում է սահմանադրական կարգի տապալմանը, ապա օբյեկտիվ հատկանիշներից մեկը, որպես կանոն, պետք է լինի բռնության տարրը, որը տվյալ հոդվածում չկա, հետևաբար, ըստ Վենետիկի հանձնաժողովի` դա ընդհանուր առմամբ չի ապահովում կանխատեսելիությունը։ 

Роберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (8 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ՄԻԵԴ-ը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման խորհրդատվական կարծիքը

«Վենետիկի հանձնաժողովն, ըստ երևույթին, չի գտել նման իրավիճակներում գործող նման քրեական նորմեր։ Այդ կառույցը գուցե նկատի է ունեցել այն, որ նման փաստակազմով նման կարգավորում չեն կարողացել հայտնաբերել։ Ես ուսումնասիրել եմ մոտ 30 երկրների սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ հոդվածների դիսպոզիցիան և կարող եմ ասել, որ ամեն տեղ կարմիր թելի պես անցնում է բռնության էլեմենտը, այսինքն` եթե կարգը տապալված է, ապա առնվազն մեկ էլեմենտ, մեկ օբյեկտիվ հատկանիշ շատ երկրների օրենսդրության մեջ կա, և դա բռնությունն է»,– նշում է փաստաբանը։ 

Ղազարյանի փոխանցմամբ` մեր Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածում չկա «բռնություն» հասկացությունը, հետևաբար, եթե այն ներառված լիներ, ապա քրեական իրավունքը ինչո՞ւ պետք է կառուցված լիներ ենթադրության վրա, արդյո՞ք այդ իրավունքը չպետք է կառուցված լինի կոնկրետ նշված նորմի հիման վրա։ Ըստ փաստաբանի` այս հանգամանքն անընդհատ կարելի է մեկնաբանել։ 

«Անորոշության մասին դատողություն չկա». դատախազությունը մեկնաբանել է վենետիկյան փաստաթուղթը

«Հարցրեք ցանկացած քաղաքացու` սահմանադրական կարգի տապալումը կարո՞ղ է ուղեկցվել բռնությամբ, թե՞ ոչ։ Այս նորմի պարագայում հնարավոր չէ ասել։ Մոտավորապես նույն եզրահանգման է եկել նաև Վենետիկի հանձնաժողովը։ Մնացածը պետք է թողնել դատարանների վրա, ձևավորված դատական պրակտիկայի ուժով պետք է ապահովվի կանխատեսելիություն։ 300.1 հոդվածը երբեք մեզանում որևէ մեկի նկատմամբ չի կիրառվել, այսինքն` կա նորմ, բայց զրո պրակտիկա»,– նշում է փաստաբանը։

Անդրադառնալով նշված հանձնաժողովի կարծիքում առկա եզրույթին, ըստ որի` մեղադրյալը չի կարող դատապարտվել, եթե նրա մեղքի վերաբերյալ դառ կասկածներ կան, Արա Ղազարյանն ընդգծում է, որ Վենետիկի հանձնաժողովը նկատի ունի նորմը և ասելով, որ մեղքի վերաբերյալ կասկած կա, նկատի ունի այն, երբ նորմն անորոշ է։

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման խորհրդատվական կարծիքը

 

Լրահոս
0