00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման խորհրդատվական կարծիքը

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (8 мая 2020). Еревaн
Роберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (8 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կարծում է, որ Սահմանադրական դատարանն այս կարծիքը ստանալուց հետո պետք է որոշում կայացնի հօգուտ Քոչարյանի։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի- Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ Սահմանադրական դատարանի հարցման վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը։

Адвокаты Роберта Кочаряна Арам Орбелян (слева) и Арам Вардеванян на судебном заседании по делу 1 марта (8 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքները

ՄԻԵԴ-ի ներկայացրած խորհրդատվական կարծիքը մասնավորապես վերաբերում է 2009 թվականի ՀՀ ՔՕ 300.1 հոդվածին ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի համատեքստում ՄԻԵԿ 7-րդ հոդվածի լույսի ներքո դրա կիրառմանը։

2019 թվականի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործը քննելիս ՍԴ–ից խնդրել էր որոշել 2009 թվականի Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։

Հրայր Թովմասյանի նախագահությամբ Սահմանադրական դատարանը վարույթ էր ընդունել այդ երկու դիմումները, սակայն գործը կասեցրել էր և դիմել միջազգային երկու կառույցների՝ Վենետիկի հանձնաժողովին և ՄԻԵԴ–ին՝ խնդրելով խորհրդատվական կարծիք տալ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ, որը սահմանադրական կարգը տապալելուն է վերաբերում։

Հայաստանի Սահմանադրական դատարանը ՄԻԵԴ-ին խնդրել էր քննարկել հարցը Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի շրջանակում։ Բացառապես օրենքի հիման վրա պատիժ սահմանող այդ հոդվածով ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքով հանցագործություն չի համարվել։ Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին։

Քոչարյանի պաշտպանները բողոքարկում են Դանիբեկյանի որոշումը. ի՞նչ հակասություններ են գտել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի 17 դատավորներ միաձայն կարծիք են հայտնել։ Դատարանը նշել է, որ չի կարող պատասխանել ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ներկայացված առաջին երկու հարցադրումներին, քանի որ ուղիղ առնչություն դրանց և Ռոբերտ Քոչարյանի գործի միջև չի տեսնում։ 

Հաջորդ հարցը վերաբերում էր նրան, թե երբ Քրեական օրենսգրքի հոդվածը հղում է անում այլ օրենքներին, այս դեպքում` Սահմանադրության հոդվածներին, արդյո՞ք այդ դեպքում գնահատումը պետք է կատարվի նույն չափանիշների հիման վրա, ինչպես քրեական օրենքի դեպքում է։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը մեկնաբանեց հարցի վերաբերյալ ՄԻԵԴ-ի հայտնած խորհրդատվական կարծիքը.

«Միանշանակ հստակ կարծիք է, նույնիսկ եթե հղում են արվում սահմանադրական նորմերին, նույնիսկ եթե դրանք սահմանադրական սկզբունքներ են կամ ընդհանրական նորմեր, պետք է ունենան նույնչափ որոշակիություն, հստակություն և կանխատեսելիության, ինչպես քրեական օրենքի դեպքում է։ Արդեն Սահմանադրական դատարանը պետք է գնահատի, թե արդյոք այդ նորմերը, որոնց հղում է արվում Քրեական օրենսգրքում, համապատասխանում են այդ չափանիշներին»,- նշեց Խուդոյանը՝ հավելելով, որ իրենց խմբի կարծիքով՝ դրանք ակնհայտ չեն համապատասխանում, որովհետև շատ ընդհանրական են։

ՄԻԵԴ-ն իր խորհրդատվական կարծիքը հայտնելիս ևս մի արձանագրում է արել, որը վերաբերում է այն իրավիճակին, երբ Սահմանադրական դատարանի գնահատմամբ` եթե երկու նորմերի հարաբերակցության արդյունքում ներկայում կիրառված է ավելի վատ պայմաններ նախատեսող նորմ, ապա պետք է կիրառվի այնպիսի նորմ, որն ավելի լավ պայմաններ է նախատեսում մեղադրյալի համար։

Адвокат Арам Вардеванян на судебном заседании по делу экс-президента Роберта Кочаряна (6 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Գործ ունենք իրավական ցինիզմի իրացման հետ. Քոչարյանի պաշտպան

Խուդոյանի խոսքով՝ Քոչարյանի գործով այդպիսի նորմը պետք է գնահատվի նախկինում նշված արարքի ապաքրեականացված լինելը, հետևաբար՝ ներկայում գործող նորմը չի կարող կիրառվել։ Վերջնական արդյունքում պետք է կիրառվի այն նորմը, որն ավելի բարենպաստ է ամբաստանյալների համար։

«Մենք պետք է սպասենք Սահմանադրական դատարանի որոշմանը, որովհետև դեռ չգիտենք, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի, բայց մեր մասնագիտական խմբի գնահատականն այն է, որ նախկինում այդ արարքը քրեականացված չի եղել ու եթե համեմատում ենք երկու իրավիճակը, որտեղ արարքը քրեականացված չէ և քրեականացված է, կասկած չի կարող լինել, որ այստեղ կարգավորումն ի վնաս անձի է»,- նշում է Խուդոյանը։

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց վարչապետներին

Փաստաբանի խոսքով՝ Սահմանադրական դատարանն այս խորհրդատվական կարծիքը հիմք ընդունելու պարտավորություն չունի, բայց այստեղ պետք է հաշվի առնել կարծիքի հեղինակավոր լինելը։

«Կարելի է ասել` մեր դատական համակարգի համար ամենաբարձր ատյանի՝ Եվրոպական դատարանի կողմից գնահատականն է, նաև հիմք ընդունելով, որ գործը հետագայում կարող է քննվել Եվրոպական դատարանում նույն սկզբունքների կիրառմամբ, ու նաև հաշվի առնելով, թե ինչ իրավաբաններ են մասնակցել կարծիքի տրամադրմանը, կարծում ենք` Սահմանադրական դատարանը հաշվի առնելու է կարծիքը, բնականաբար զարգացնելով այն, քանի որ շատ հարցերի առիթով հենց կարծիքում նշված է, որ դրանք պետք է լուծի Սահմանադրական դատարանը»,- նշեց Խուդոյանը։

Նրա գնահատմամբ՝ եթե Սահմանադրական դատարանը հիմք է ընդունում այս կարծիքը, ապա դեռ պետք է լրացուցիչ պատճառաբանի, ավելի հստակեցնի Քրեական օրենսգրքի 300 և 300.1 հոդվածների վերաբերյալ իր վերաբերմունքը, որը, ըստ փաստաբանի, եթե համապատասխանում է ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի դիրքորոշմանը, ապա որոշման հրապարակման օրը քրեական վարույթը պետք է դադարեցվի, և դա չդադարեցնելը արդեն պաշտոնեական լիազորությունների չարաշահում կդիտվի։

Роберт Кочарян на судебном заседании по делу 1-го марта (11 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Հիշեցնենք՝ 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոցն ընտրվել էր կալանավորումը։

Երկրորդ նախագահի փաստաբանները մեկ տարուց ավելի է` պնդում են՝ 2008 թ.–ին ՀՀ Քրեական օրենսգրքում չի եղել Սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ 300.1-ին հոդված, այն ավելացվել և ուժի մեջ է մտել միայն 2009թ.–ի մարտի 18–ին, հետևաբար, այս հոդվածը չի կարող տարածվել 2008-ին նախագահի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանի վրա։

«Ես ակնկալում էի, որ ինձ մեկ հարց կտայիք». Քոչարյանը` դատավորին

Լրահոս
0