00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանն արդեն տանն է

© Sputnik / Asatur YesayantsВторой президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения
Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ 2–րդ նախագահի ընտանիքին և ընկերներին հաջողվել է հավաքել գրավի համար պահանջվող գումարը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն տանն է։ Sputnik Արմենիայի տվյալներով` նա այսօր երեկոյան դուրս է եկել «Իզմիրլյան» ԲԿ–ից և վերադարձել տուն։ Նախկին նախագահի ընտանիքին և ընկերներին հաջողվել է հավաքել գրավի համար պահանջվող գումարը, որը փոքր չէր։

Судья Арсен Никогосян на заседании суда по вопросу частичного снятия ареста с имущества Роберта Кочаряна (24 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակած դատավորին և նրա ընտանիքին սպառնում են

Քոչարյանի ազատ արձակման մասին դեռևս պաշտոնական հաղորդագրություն չկա։ 2–րդ նախագահի գրասենյակից ասել են, որ պաշտոնական հաղորդագրություն կլինի վաղը։ Sputnik Արմենիայի տվյալներով` հնարավոր է Քոչարյանը բուժումը շարունակելու խնդիր ունենա և կրկին վերադառնա «Իզմիրլյան» կենտրոն։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը երեկ մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ կարձակվի 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։  Գումարը վճարելու համար օրենքով կարճ ժամանակ է սահմանված՝ ընդամենը երկու օր։

Դրան հաջորդել էր ՀՀ դատախազության հայտարարությունը, ըստ որի`պատրաստվում են Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնել։

Մինչ այդ` դեռ մայիսի 8-ին, Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։

Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր միջնորդությունը։ Այս որոշումն էլ Վերաքննիչում բողոքարկել էին Քոչարյանի պաշտպանները, որն էլ մասնակի բավարարեց Վերաքննիչը։

Խոշոր գործարարները պատրաստ են վճարել Քոչարյանի գրավի համար. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:

2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

 

Լրահոս
0