ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Սևաստիան Պուտինցևը, որը ենթադրաբար կրակ է բացել Մոսկվայի հյուսիսում գտնվող բնակարանում, սպանությունն ամենայն հավանականությամբ իրագործել է խանդի պատճառով։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել իրավապահ մարմինների աղբյուրը:
Ողբերգությունը տեղի էր ունեցել երեկ Պրիորովի (Կոպտևոյի շրջան) փողոցում. բնակարանում հայտնաբերել էին երկու կանանց, տղամարդու և փոքր երեխայի դիակներ: Բոլորի մարմինների վրա հրազենային վերքեր էին եղել։ Քրեական գործ է հարուցվել է երկու և ավելի անձանց սպանության հոդվածով։ Ենթադրվում է, որ 21-ամյա Պուտինցևը սպանել է 51-ամյա և 22-ամյա կանանց, 4-ամյա երեխային, որից հետո ինքնասպանություն է գործել:
«Ենթադրվում է, որ դրա պատճառը խանդն է», - ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի տվյալներով ՝ Պուտինցևը ոչ մի տեղ չի սովորել և չի աշխատել, իսկ ավելի վաղ հեռացվել է ինստիտուտից:
Զինված միջադեպ Երևանում. ՔԿ-ն մանրամասներ է հաղորդում «Կյաժ Աշոտի» սպանությունից