00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրենը վարակվել է կորոնավիրուսով

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցПроизводство компонентов для тестов на коронавирус в химической лаборатории
Производство компонентов для тестов на коронавирус в химической лаборатории - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինչ օրս հիվանդանոցում իննսուն մարդ է վարակվել կորոնավիրուսով, նրանցից յոթանասունն արդեն առողջացել են։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն Արեն Բաբլումյանը վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը` նշելով, որ տնօրենն ու ևս 19 աշխատակից այժմ մեկուսացել են։

«Տնօրենի մոտ երեկ է հաստատվել վիրուսը, վիճակը նորմալ է։ Երբ երկրորդ անգամ թեստի պատասխանը բացասական լինի, այդ ժամանակ կվերադառնա աշխատանքի»,– ասաց նա։

Դանիելյանի խոսքով` մինչ օրս հիվանդանոցում 90 մարդ է վարակվել կորոնավիրուսով, վարակվածները եղել են տարբեր բաժինների աշխատակիցներ, նրանցից 70-ն արդեն առողջացել են։

Пробирки биоматериала после тестирования на коронавирус - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի տարածման տեմպերն աշխարհում. Հայաստանը 49-րդն է

Այդ հիվանդանոցում մինչ այժմ մոտ 700 նմուշառում է իրականացվել։ Եղել են դեպքեր, երբ վարակակիրը անգամ 9 օր գտնվել է այդ բուժհաստատությունում` չնայած այն Covid բուժման կենտրոն չէ։

Հունիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19157 դեպք, 8266 մարդ արդեն առողջացել են, 319-ը` մահացել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10462 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 91943 թեստավորում: Վերջին մեկ օրում 10 մարդ է մահացել կորոնավիրուսից։

«Մեղավորները կստանան արժանի պատիժը». Գյումրիում մահացած կնոջ հարազատները բողոքում են

Լրահոս
0