ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի վարակման բացահայտված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 8,5 միլիոնը։ Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։
Հունիսի 19-ի դրությամբ` նոր տիպի COVID-19 կորոնավիրուսային վարակով հիվանդացությունների թիվը կազմում է 8 մլն 583 հազար 838։ Վարակվածներից 456 428–ը համաճարակի զոհ են դարձել։
Վիրուսի տարածման տեմպերով առաջատար են ԱՄՆ–ն, Բրազիլիան և Ռուսաստանը։
Այսպիսով` առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 26 մլն 266 հազար 565 մարդու մոտ։ Վիրուսի բարդությունից 120 688 մարդ մահացել են։
Երկրորդ տեղում Բրազիլիան է: Այստեղ կորոնավիրուս է ախտորոշվել է 983 359 մարդու մոտ, որոնցից 47 869–ը մահացել են:
Աշխարհում արդեն 8.2 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով. մանրամասներ
Աղբյուրի համաձայն ՝ Ռուսաստանը երրորդ տեղում է. կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն այս երկրում կազմում է 561.091 մարդ, մահացություններինը՝ 7,660:
Չինաստանը, որտեղ անցյալ տարի առաջին անգամ գրանցվեց կորոնավիրուսի բռնկում, 21-րդ տեղում է:
Հայաստանն այժմ COVID-19-ի տարածման տեմպերով 49-րդ տեղում է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Մեկ օրում` 665 դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 18698