00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անորոշության մասին դատողություն չկա». դատախազությունը մեկնաբանել է վենետիկյան փաստաթուղթը

Բաժանորդագրվել
Դատախազությունը պարզաբանել է Վենետիկի հանձնաժողովի` Քոչարյանի գործին առնչվող կարծիքը։ Նշվում է, որ ԵԽ անդամ շատ պետություններ սահմանադրական կարգը տապալելը դիտարկում են որպես դավաճանության։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանել է Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քննվող քրգործով։

Հայտնել էինք, որ Քոչարյանի գործով ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։ Երեկ հանձնաժողովը հրապարակել էր կարծիքը. Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի խոսքով` հանձնաժողովի համար անորոշ է 300.1 հոդվածը։

Адвокат Роберта Кочаряна Арам Вардеванян на пресс-конференции (19 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է` նմանը չկա միջազգային փորձում. Վարդևանյան

«Հանձնաժողովի կարծիքի վերաբերյալ մեկնաբանությունները սուբյեկտիվ են և ծառայեցվում են դատավարական կամ այլ միակողմանի շահերի։ Դրանում ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածով`սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը սահմանող նորմի անորոշության մասին դատողություններ առկա չեն։ Ավելին, ակնհայտ է, որ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմի՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ձևակերպումը որոշակիության առումով շահեկանորեն տարբերվում է այլ պետություններում համանման հանցակազմերի ձևակերպումներից»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այսպես, Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան. պետությունների մի մասում հղումները վերաբերում են սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն:

Ղազարյան. «Բուքիքիոյի կարծիքը խորհրդատվական է, բայց դրա հետ պետք է հաշվի նստել»

Դատախազությունը կարևոր է համարում շեշտել հանձնաժողովի արձանագրած այն փաստը, որ սահմանադրական կարգ, սահմանադրական կարգի տապալում, իշխանության յուրացում եզրույթները, որպես այդպիսին, սահմանված չեն անդամ պետությունների մեծամասնության օրենսդրական դրույթներում: ԵԽ շատ անդամ պետություններ սահմանադրական կարգը տապալելու արարքին վերաբերում են որպես դավաճանության, այլ կերպ ասած՝ սահմանադրությունը խաբեությամբ, հարկադրաբար փոփոխելու մտադրություն կամ դրա փորձ, որը միշտ չէ, որ պահանջում է սահմանադրական կարգի փաստացի տապալում:

Հանձնաժողովը նշել է, որ լայն եզրույթներով նկարագրվող արարքները՝ ինչպիսիք է դավաճանությունը, սովորաբար պահանջում է բռնության, ուժի կամ սպառնալիքի տարր։

Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի. Նիկոլ Փաշինյան

Հարցն այն է, որ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմի՝ անդամ (եվ ոչ միայն) պետությունների քրեական օրենսգրքերում տրված ձևակերպումներն ավելի որոշակի չեն ՀՀ քրեական օրենսգրքի նախկին շարադրմամբ 300-րդ և ներկա շարադրմամբ 300․1-րդ հոդվածով սահմանված ձևակերպումներից։ Բոլոր դեպքերում դրանցում օգտագործվող «սահմանադրական կարգ» կամ «սահմանադրական կարգը տապալել» հասկացություններն օրենսդրորեն սահմանված չեն և դրանց մեկնաբանությունները պետք է տրվեն դատական իրավունքում։ Ընդ որում՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն մեկնաբանությունը, որ հանձնաժողովի ուսումնասիրած օրենսդրություններում տարբերությունները ևս վկայում են հանցակազմի հատկանիշների անորոշության մասին, ըստ դատախազության, անհիմն է։ Հանձնաժողովը ոչ միայն չի արձանագրել քննարկվող նորմերի անորոշության մասին որևէ դրույթ, այլ հակառակը՝ փաստել է, որ անորոշության քննադատությունները նման պայմաններում կարող են մեղմացվել։

Никол Пашинян во время митинга на площади Республики (29 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը մարտահրավե՞ր է նետում Վենետիկի հանձնաժողովին. փորձագետները բացում են փակագծերը

«Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված բռնության հատկանիշը ևս Քոչարյանին առաջադրված մեղադրանքում իրացված է՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար: Ավելին, մեղադրանքում հստակեցված են այն գործողությունները որոնք մեղսագրվում են ամբաստանյալին և այն հետևանքներին, որոնք առաջ են եկել այդ գործողությունների արդյունքում»,– գրված է դատախազության պարզաբանման մեջ։

Բադասյանը հանրաքվեի թեմայով խոսել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը երեկ մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ կարձակվի գրավի դիմաց։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:

2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Լրահոս
0