00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մխիթարյան. «ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նախագիծը թերի է և միակողմանի»

© Sputnik / Asatur YesayantsАтом Мхитарян
Атом Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետը նշում է, որ ուսվարձի փոխհատուցման համար մասնագիտություններն ընտրվել են անհասկանալի կարգով։
Մխիթարյան. «ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված նախագիծը թերի է և միակողմանի»

Կրթության հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած նախագծին, ըստ որի ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը ուսման վարձավճարների փոխհատուցման նպատակով վերադարձվում է որոշ մասնագիտություններով ՀՀ–ում հավատարմագրված բուհերի մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողներին։

Մխիթարյանի դիտարկմամբ` լիազոր մարմնի ներկայացրած նախագիծը թերի է ու միակողմանի, որովհետև այդ նախագծով ուսման վարձի փոխհատուցում է ենթադրվում ոչ թե բոլոր, այլ ընտրված մասնագիտությունների գծով, ընդ որում` ընտրությունը կատարվել է անհասկանալի կարգով, առանց որևէ տրամաբանության և հիմքի։

«Նախագիծը հակասում է կառավարության հատկապես այն որոշումներին, որոնց համաձայն` հստակ նշվում է, թե գիտությունը և բարձրագույն կրթությունը Հայաստանում որ ուղղություններով պետք է զարգանան։ Այսինքն` որոնք են մեր առաջնահերթությունները, որ պետք է տնտեսությանը բերեն որոշակի նպաստ, մինչդեռ այս պարագայում ներկայացվել է թերի ու միակողմանի ցանկ»,– նշում է փորձագետը։

Մխիթարյանը դեմ չէ բուն նախաձեռնությանը, որով խրախուսվում են ուսանողները, որպեսզի ընտրեն այնպիսի մասնագիտություններ, որոնց պարագայում հնարավոր կլինի ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկի հաշվին, սակայն հարցն այն է, թե ինչ սկզբունքով է կազմվել մասնագիտությունների ցանկը, որն այս տեսքով որևէ տրամաբանության չի ենթարկվում։

Занятия - Sputnik Արմենիա
Որ աշխատող ուսանողները կազատվեն եկամտահարկից. նախարարությունը ներկայացրել է ցանկը

«Օրինակ` հայագիտությունը, որն, անշուշտ, մեր ընկալմամբ դասվում է առաջնահերթությունների շարքին և պետք է լինի մեր գիտության զարգացման հիմնական ուղղություններից մեկը, ամբողջությամբ ընդգրկված չէ ցանկում։ Մյուս կողմից ճշգրիտ, տեխնիկական գիտությունները կառավարությունը դեռ վաղուց էր հայտարարել առաջնային, հետևաբար դրանցից շատերն ընդգրկվել են հիշյալ ցուցակում։ Հայաստանում դեռ գործում են գիտական դպրոցներ, որոնց հետագա կենսագործունեության համար անհրաժեշտ են նոր կադրեր»,– նշում է փորձագետը։

Մխիթարյանի կարծիքով` առհասարակ լիազոր մարմինները մեզանում ներկայացնում են նախագծեր` առանց որևէ մասնագիտական կարծիքի, առանց խնդրով շահագրգռված լայն շրջանակների հետ որևէ քննարկման։

Լավ սովորողները շահեցին. ուսանողական վարձավճարների աջակցության ծրագիրը հաստատվեց

 

Լրահոս
0